ՌԴ-ում չեն էլ նկատելու դա. հետևանքները ՀՀ-ն է զգալու

ՌԴ-ում չեն էլ նկատելու դա. հետևանքները ՀՀ-ն է զգալու

Mon, 01 Jun 2026 12:35:02 +0400


Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանց խզումը Հայաստանի համար կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ։

Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կապված է ռուսական շուկայի հետ, հատկապես գյուղատնտեսական ոլորտում։ Նրա խոսքով՝ հայկական գյուղմթերքի գերակշիռ մասը արտահանվում է Ռուսաստան, մինչդեռ եվրոպական շուկաները, ըստ նրա, շարունակում են մնալ դժվար հասանելի հայ արտադրողների համար՝ առկա բազմաթիվ սահմանափակումների և խոչընդոտների պատճառով։

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն ներկայացրել իրատեսական այլընտրանքային ուղղություններ, որոնք կարող են փոխարինել ռուսական շուկային, եթե երկու երկրների հարաբերություններում լուրջ խնդիրներ առաջանան։ Քոչարյանի կարծիքով՝ նման իրավիճակում ամենամեծ հարվածը կհասնի հենց հայկական տնտեսությանը և արտահանողներին։

Անդրադառնալով Ռուսաստանի վրա հնարավոր ազդեցությանը՝ նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի մասնաբաժինը Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ համեմատաբար փոքր է։ Նրա խոսքով՝ այդ պատճառով հարաբերությունների խզման հետևանքները երկու երկրների համար չեն լինի համաչափ, և նման զարգացումների դեպքում առավել զգալի վնաս կարող է կրել Հայաստանը։

«Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմում է 0.7%, մինչդեռ 2022 թվականին Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումից առաջ այն կազմում էր 0.3%,այսինքն՝ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինն այնպիսին է, որ Ռուսաստանում ոչ ոք չի նկատի»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ-ն ռեւանշի է պատրաստվում

«Հրապարակ». ՔՊ-ն ռեւանշի է պատրաստվում Wed, 05 Aug 2026 08:10:44 +0400 Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում…

10 րոպե ago

«Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել

«Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել Wed, 05 Aug 2026 08:05:50 +0400 Չնայած Նիկոլ…

15 րոպե ago

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին Wed, 05 Aug 2026 08:00:24 +0400 Վարչապետի…

21 րոպե ago

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

7 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

9 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

9 ժամ ago