«Այդ ուղին ղբերգական ավարտ ունեցավ, ծնունդդ շնորհավոր, Նիկոլ Վովայևիչ»․ Մեդվեդևի «շնորհավորանքը»

«Այդ ուղին ղբերգական ավարտ ունեցավ, ծնունդդ շնորհավոր, Նիկոլ Վովայևիչ»․ Մեդվեդևի «շնորհավորանքը»

Mon, 01 Jun 2026 17:30:57 +0400


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամակցության հարցը, քանի դեռ Երևանը չի կանչվել, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել օգտվել Եվրասիական տնտեսական միության արտոնություններից՝ եկամուտ ստանալով Ռուսաստանից և միավորման այլ երկրներից, մինչև Հայաստանին կկանչեն Եվրամիություն, ընդգծել է նա։

Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը ԵԱՏՄ–ում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչից հետո Փաշինյանի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրել» ձևակերպման հետ։

«Բառացիորեն այսպես՝ ոչինչ չենք որոշի հանրաքվեով, քանի դեռ մեզ չեն կանչել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, կվազենք Եվրոպա։ Բայց մինչ այդ կօգտվենք ԵԱՏՄ-ի բոլոր արտոնություններից՝ ճարպկորեն եկամուտ վաստակելով Ռուսաստանից և միության մյուս երկրներից։ Կեցցե՛ք, իհարկե», – գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակում։

Միևնույն ժամանակ նա զգուշացրել է նման դիրքորոշման հետևանքների մասին․ «Բայց պետք է հիշել, որ նշված ձևակերպումը հանգեցրեց նրան, որ Բրեստի խաղաղությունը, այնուամենայնիվ, կնքվեց, բայց արդեն ավելի վատ պայմաններով։ Եվ Տրոցկու ոլորուն ուղին շատ ողբերգական ավարտ ունեցավ նրա համար… Ծնունդդ շնորհավոր, Նիկոլ Վովաևիչ»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։

Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանը

Զելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանը Wed, 11 Nov 2026 23:00:18…

12 րոպե ago

Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում

Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում Wed, 11 Nov 2026 22:45:09 +0400 Պակիստանը ցնցված…

28 րոպե ago

Այժմ ո՞ւր է մեկնում Փաշինյանը

Այժմ ո՞ւր է մեկնում Փաշինյանը Wed, 11 Nov 2026 22:40:59 +0400 Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն…

32 րոպե ago

Սոսեդովի մահը հարցեր է առաջացրել․ Քննչական կոմիտեի նախագահը պահանջել է զեկույց

Սոսեդովի մահը հարցեր է առաջացրել․ Քննչական կոմիտեի նախագահը պահանջել է զեկույց Wed, 11 Nov 2026…

43 րոպե ago

Ջրարջերի կատաղության բռնկում Նյու-Յորքում

Ջրարջերի կատաղության բռնկում Նյու-Յորքում Wed, 11 Nov 2026 22:00:57 +0400 Նյու-Յորքում ջրարջերի կատաղության բռնկում է…

1 ժամ ago

Ի՞նչ է այրվում Էրեբունի մոլի հարևանությամբ. Հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Ի՞նչ է այրվում Էրեբունի մոլի հարևանությամբ. Հրդեհը դեռ չի հաջողվում մարել Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago