Պուտինին զգուշացրել են՝ երկրի բյուջեն վտանգված է պատերազմի պատճառով

Պուտինին զգուշացրել են՝ երկրի բյուջեն վտանգված է պատերազմի պատճառով

Mon, 01 Jun 2026 21:00:31 +0400


Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և ՌԴԿենտրոնական բանկի ներկայացուցիչները զգուշացրել են «Վլադիմիր Պուտինին ռազմական ծախսերի պատճառով բյուջեի վրա ճնշման աճի մասին», հաղորդում է Bloomberg-ը։

Ռուսաստանի բարձրաստիճան ֆինանսական պաշտոնյաներն, ըստ գործակալության, երկրի ղեկավարությանը հայտնել են, որ ռազմական ծախսերի ներկայիս կառուցվածքը բյուջետային դեֆիցիտի շեշտակի աճի վտանգ է ներկայացնում։ Նրանց խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը պնդում են պաշտպանական ծախսերը վերանայելու անհրաժեշտության վրա և առաջարկում են դրանք կրճատելու տարբերակներ։

Այս գերատեսչությունները կարծում են, որ առանց պետական ​​ծախսերի օպտիմալացման ֆինանսների կայունացումը չափազանց դժվար կլինի։ Ֆինանսական հատվածի նախաձեռնությունները հանդիպել են զինվորականների և որոշ քաղաքական առաջնորդների դիմադրությանը։ Նրանք, իրենց հերթին, կարծում են, որ ռազմական ֆինանսավորման կրճատումը կարող է վնասել պաշտպանական արդյունաբերությանը և խաթարել դրա նպատակների իրականացումը։

Ըստ աղբյուրների, քննարկումներից մի քանիսը վերաբերում են բյուջեի վերաբաշխումներին այլ կետերի օգտին, որի վերջնական որոշումը մնում է նախագահի վրա։

Որոշ գնահատականներ ցույց են տալիս, որ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը այս տարի կարող է հասնել տրիլիոնավոր ռուբլու։ Միևնույն ժամանակ, երկրի տնտեսությունը դանդաղում է, իսկ աճի կանխատեսումները նվազում են։

Պատժամիջոցները, անկայուն արտահանման եկամուտները և նախկինում դեֆիցիտը փոխհատուցող պահուստների նվազումը շարունակում են մնալ լրացուցիչ ճնշման գործոններ։

Իշխանություններն արդեն իսկ ստիպված են բարձրացնել հարկերը և վերանայել բյուջեի պարամետրերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի Wed, 14 Oct 2026 00:30:18 +0400 Jeep ամերիկյան ընկերությունը մտադիր է…

2 ժամ ago

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է Wed, 14 Oct 2026 00:00:23 +0400 Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի…

2 ժամ ago

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով Tue, 13 Oct 2026 23:55:40 +0400…

2 ժամ ago

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել Tue, 13 Oct 2026 23:45:43 +0400 Թեյլոր Սվիֆթը Billboard…

3 ժամ ago

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը Tue, 13 Oct 2026 23:30:11 +0400 Արքայազն Հարին…

3 ժամ ago

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ…

3 ժամ ago