starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting Շտապ օգնության տնօրենը հեռանում է - Լրահոս - Lrahos

Շտապ օգնության տնօրենը հեռանում է

Շտապ օգնության տնօրենը հեռանում է

Tue, 02 Jun 2026 00:02:15 +0400


Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ,

Այսօր ցանկանում եմ ձեզ դիմել ոչ միայն որպես ղեկավար, այլ՝ որպես մարդ, ով պատիվ է ունեցել աշխատելու ձեզ հետ՝ մի մեծ ընտանիքում, որի անունը շտապբուժօգնություն է։

Ես ավարտում եմ իմ գործունեությունը տնօրենի պաշտոնում։

Խորին շնորհակալություն եմ հայտնում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բոլոր աշխատակիցներին՝ ձեր նվիրումի, տոկունության, մասնագիտական բարձր պատասխանատվության և մարդկայնության համար։ Շտապբուժօգնության համակարգը ուժեղ է հենց ձեր շնորհիվ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ամենադժվար պահերին կանգնել են կողքիս, հավատացել մեր աշխատանքին և միասին կրել այս մեծ պատասխանատվությունը։ Միաժամանակ, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ առողջապահության նախարարին և առողջապահության նախարարության ողջ անձնակազմին՝ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։

Իմ խորին երախտագիտությունն ու առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մշտական վստահության, սկզբունքային աջակցության և շտապբուժօգնության ծառայության զարգացման նկատմամբ ցուցաբերած հետևողական ուշադրության համար։ Քաղաքապետի աջակցությամբ և հստակ տեսլականի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել բազմաթիվ կարևոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք նպաստեցին ծառայության տեխնիկական վերազինմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանին՝ ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած մշտական հոգատար վերաբերմունքի, օպերատիվ արձագանքի և արդյունավետ համագործակցության համար։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ իրականացվեցին փոխըմբռնման, գործընկերային վստահության և մեկ ընդհանուր նպատակի՝ երևանցիներին առավել հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու գաղափարի շուրջ։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանին՝ ամենօրյա համագործակցության, մասնագիտական աջակցության և համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Մաղթում եմ բոլորիդ անվտանգ հերթապահություններ, ուժ, առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ և կայուն խաղաղություն։

Շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի, ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների և ստեղծած արժեքների համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այս բացառիկ կոլեկտիվը և աշխատել մարդկանց հետ, որոնց համար մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն։

Վստահ եմ, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն շարունակելու է զարգանալ, ամրապնդվել և ծառայել մեր քաղաքացիներին նույն պատասխանատվությամբ, նվիրումով և պատվով։

Հարգանքով՝
Ռ. Ա. Գրիգորյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս նոր կարգի իրական նպատակի մասին այլևս ավելորդ է խոսել… Լուսինե Մարտիրոսյան

Այս նոր կարգի իրական նպատակի մասին այլևս ավելորդ է խոսել… Լուսինե Մարտիրոսյան Mon, 05 Oct…

8 րոպե ago

Ադրբեջանցին ծեծել է տարեց մորը

Ադրբեջանցին ծեծել է տարեց մորը Mon, 05 Oct 2026 19:30:03 +0400 Ադրբեջանի գյուղերից մեկում 1997…

24 րոպե ago

Սոչիի նախկին քաղաքապետն ու նրա կինը երկար տարիներ կանցկացնեն բանտում․ ինչ է հայտնի

Սոչիի նախկին քաղաքապետն ու նրա կինը երկար տարիներ կանցկացնեն բանտում․ ինչ է հայտնի Mon, 05…

53 րոպե ago

Ի՞նչ կարժենա գազը

Ի՞նչ կարժենա գազը Mon, 05 Oct 2026 18:45:50 +0400 Իսկապես, ի՞նչ կարժենա գազը: Այս հարցը…

1 ժամ ago

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է․ մանրամասներ

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է․ մանրամասներ Mon, 05 Oct…

1 ժամ ago

Նավթի հավելյալ քանակությամբ «կներարկեն շուկա»՝ ճգնաժամը մեղմելու համար

Նավթի հավելյալ քանակությամբ «կներարկեն շուկա»՝ ճգնաժամը մեղմելու համար Mon, 05 Oct 2026 18:30:09 +0400 «Մեծ…

1 ժամ ago