Օհանյանի լեգենդար կինը՝ Սերենա Ուիլյամսը վերսկսում է մարզական կարիերան
Tue, 02 Jun 2026 03:00:07 +0400
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան, ասվում է Լոնդոնի WTA 500 մրցաշարի X սոցիալական ցանցում։
Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
44-ամյա Ուիլյամսը չէր հայտարարել կարիերան ավարտելու մասին, սակայն նրան հանել էին դոպինգ-թեստավորման փուլից, 2025 թվականի դեկտեմբերին նա վերադարձել էր։ Այդ ժամանակ Ուիլյամսը հայտնել էր, որ չի ծրագրում վերադառնալ։
Վերջին անգամ նա հանդես է եկել 2022 թվականին US Open-ում։
Սերենա Ուիլյամսը մենախաղում եռակի Մեծ սաղավարտի տիտղոսակիր է, ամերիկուհին մեկ ոսկե մեդալ ունի օլիմպիական խաղերի մենախաղում, 3-ը` զուգախաղում։