Հայաստանի քաղաքացին արժանի է ոչ թե դատարկ խոստումների և քաղաքական աղմուկի, այլ իրական լուծումների. ԲՀԿ խոսնակ

Հայաստանի քաղաքացին արժանի է ոչ թե դատարկ խոստումների և քաղաքական աղմուկի, այլ իրական լուծումների. ԲՀԿ խոսնակ

Tue, 02 Jun 2026 11:17:13 +0400


«Մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է ընդամենը մի քանի օր։ Ցավոք, նախընտրական աղմուկի մեջ հաճախ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը»,-նշում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Այս պայմաններում նա ևս մեկ անգամ հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով և քաղաքացիների առջև ստանձնած կոնկրետ պարտավորություններով։

««Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառված են այնպիսի առաջնահերթություններ, որոնց իրականացումը կարող է Հայաստանի համար բացել տնտեսական զարգացման, սոցիալական արդարության և բարեկեցության նոր էջ։

Մեր առաջարկները հստակ են․

* ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ

* առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ

* ապահովել անվճար և հասանելի կրթություն,

* ունենալ անվճար և որակյալ առողջապահություն,

*վերացնել Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները,

*կրկնակի անգամ նվազեցնել գույքահարկը

* իրականացնել համաներում,

* բացառել բանկային ռեկետը և իրականացնել մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին արժանի է ոչ թե դատարկ խոստումների և քաղաքական աղմուկի, այլ իրական լուծումների, որոնք կբարելավեն մարդկանց առօրյան և կստեղծեն ավելի ապահով ու բարեկեցիկ ապագա։

Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է։

Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների․․․

Գնա՛ ընտրության, որ Հայաստանը մնա․․․»,-նշում է ԲՀԿ խոսնակը՝ հիշեցնելով, որ իրենց ուժը 7-րդ քվեաթերթիկն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Thu, 05 Nov…

9 րոպե ago

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին Thu, 05 Nov 2026 21:30:03 +0400 Եվրահանձնաժողովի զեկույցը ամենեւին էլ խիստ…

18 րոպե ago

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին Thu, 05 Nov 2026 21:23:18 +0400…

24 րոպե ago

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը Thu, 05 Nov 2026…

30 րոպե ago

Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու հանդիպման

Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու…

32 րոպե ago

Հերթական ֆինանսական հատկացումն է կատարվել Ուկրաինային

Հերթական ֆինանսական հատկացումն է կատարվել Ուկրաինային Thu, 05 Nov 2026 21:00:35 +0400 ԵՄ-ն հերթական ֆինանսական…

47 րոպե ago