Ուկրաինական ճգնաժամի սկզբում էլ մի շարք երկրներ իրենց դեսպաններին հետ կանչեցին

Ուկրաինական ճգնաժամի սկզբում էլ մի շարք երկրներ իրենց դեսպաններին հետ կանչեցին

Tue, 02 Jun 2026 17:45:08 +0400


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար: Ռուսական կողմի հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ քայլերով, որոնք, ըստ Մոսկվայի, վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը։ Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացվի՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ Դիվանագիտական տեսանկյունից ի՞նչ քայլ է սա և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատում է. «Սա բողոքի նշան է: Ընդունող երկրին, այսինքն` Հայաստանին ցույց են տալիս, որ հարաբերությունների առումով կան խնդիրներ: Այն, որ դեսպանին կանչել են խորհրդակցությունների դա քաղաքական դեմարշի մի ձև է, որը ցույց է տալիս տվյալ պետության դժգոհությունը տվյալ պարագայում Հայաստանի վարած քաղաքականության դեմ, ինչպես նաև հարաբերությունների սրացումը: Եթե հիշենք, ապա ուկրաինական ճգնաժամի հենց սկզբում մի շարք երկրներ իրենց դեսպաններին հետ կանչեցին, և նրանցից շատերը անգամ մինչ օրս Ուկրաինայում կամ չունեն դեսպաններ, կամ էլ` ունեն ժամանակավորի կարգավիճակ: Այժմ մենք այդ առումով հայտնվել ենք Ուկրաինայի կարգավիճակում», – ասում է Աղաջանյանը:

Դիվանագիտական հարաբերությունների վատթարացման առումով էլ ի՞նչ քայլեր կարող է անել ռուսական կողմը. «Հարաբերությունների առումով զգուշացումները կարող են լինել շատ տարբեր մակարդակներում, կախված այն բանից, թե ինչ իրավիճակ է, և սրված հարաբերությունները որքանով են խորանում: Կարող են լինել դեպքեր, երբ տարբեր անձինք անցանկալի են համարվում` գործակալ լինելու հանգամանքով: Մենք ռուսական կողմից իրար հաջորդող տարբեր քայլեր ենք տեսնում, որոնցով նրանք զգուշացում են հղում Հայաստանին: Դա արվում է նաև, որպեսզի մեր հասարակությունը հասկանա իր գլխի գալիքը և չտրվի այն ստերին ու մանիպուլյատիվ քայլերին, որոնք մեր իշխանությունները աթոռին բազմելուց հետո մշտապես արել են: Մեր ժողովուրդը պետք է որոշում կայացնելիս սառը դատի և հետագայում մեղադրանքների տարափ չլինի»:

Աղաջանյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ ԱՄՆ-ն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում դեսպան չի նշանակում. «ԱՄՆ-ի պարագայում լինում են նման դեպքեր: Գործընթացը կարող է ձգձգվել: Կա կոնգրեսի հաստատման խնդիր: ԱՄՆ դեսպանի հետկանչը պայմանավորված էր նրանով, որ նա նախորդ վարչակազմի նշանակածն է: Վենսի այցի շրջանակներում էլ մենք տեսանք, որ դեսպանը տեղում չէր, որպեսզի Վենսին ուղեկցեր, ինչը նշանակում է, որ դեսպանի հետ կապված ամերիկյան կողմը ունի որոշակի խնդիրներ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51…

3 րոպե ago

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան Wed, 28 Oct…

13 րոպե ago

Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 28-ի դրությամբ

Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 28-ի դրությամբ Wed, 28 Oct 2026 13:15:24 +0400 Հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի…

19 րոպե ago

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է Wed, 28 Oct 2026 13:00:51 +0400 Իսրայելում հաշվարկվել է…

33 րոպե ago

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում Wed, 28 Oct 2026 12:45:09 +0400 Սերբիայի…

49 րոպե ago

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի Wed, 28 Oct 2026 12:38:32 +0400 Ադրբեջանի…

56 րոպե ago