Ուկրաինական ճգնաժամի սկզբում էլ մի շարք երկրներ իրենց դեսպաններին հետ կանչեցին

Ուկրաինական ճգնաժամի սկզբում էլ մի շարք երկրներ իրենց դեսպաններին հետ կանչեցին

Tue, 02 Jun 2026 17:45:08 +0400


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար: Ռուսական կողմի հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ քայլերով, որոնք, ըստ Մոսկվայի, վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը։ Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացվի՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ Դիվանագիտական տեսանկյունից ի՞նչ քայլ է սա և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատում է. «Սա բողոքի նշան է: Ընդունող երկրին, այսինքն` Հայաստանին ցույց են տալիս, որ հարաբերությունների առումով կան խնդիրներ: Այն, որ դեսպանին կանչել են խորհրդակցությունների դա քաղաքական դեմարշի մի ձև է, որը ցույց է տալիս տվյալ պետության դժգոհությունը տվյալ պարագայում Հայաստանի վարած քաղաքականության դեմ, ինչպես նաև հարաբերությունների սրացումը: Եթե հիշենք, ապա ուկրաինական ճգնաժամի հենց սկզբում մի շարք երկրներ իրենց դեսպաններին հետ կանչեցին, և նրանցից շատերը անգամ մինչ օրս Ուկրաինայում կամ չունեն դեսպաններ, կամ էլ` ունեն ժամանակավորի կարգավիճակ: Այժմ մենք այդ առումով հայտնվել ենք Ուկրաինայի կարգավիճակում», – ասում է Աղաջանյանը:

Դիվանագիտական հարաբերությունների վատթարացման առումով էլ ի՞նչ քայլեր կարող է անել ռուսական կողմը. «Հարաբերությունների առումով զգուշացումները կարող են լինել շատ տարբեր մակարդակներում, կախված այն բանից, թե ինչ իրավիճակ է, և սրված հարաբերությունները որքանով են խորանում: Կարող են լինել դեպքեր, երբ տարբեր անձինք անցանկալի են համարվում` գործակալ լինելու հանգամանքով: Մենք ռուսական կողմից իրար հաջորդող տարբեր քայլեր ենք տեսնում, որոնցով նրանք զգուշացում են հղում Հայաստանին: Դա արվում է նաև, որպեսզի մեր հասարակությունը հասկանա իր գլխի գալիքը և չտրվի այն ստերին ու մանիպուլյատիվ քայլերին, որոնք մեր իշխանությունները աթոռին բազմելուց հետո մշտապես արել են: Մեր ժողովուրդը պետք է որոշում կայացնելիս սառը դատի և հետագայում մեղադրանքների տարափ չլինի»:

Աղաջանյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ ԱՄՆ-ն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում դեսպան չի նշանակում. «ԱՄՆ-ի պարագայում լինում են նման դեպքեր: Գործընթացը կարող է ձգձգվել: Կա կոնգրեսի հաստատման խնդիր: ԱՄՆ դեսպանի հետկանչը պայմանավորված էր նրանով, որ նա նախորդ վարչակազմի նշանակածն է: Վենսի այցի շրջանակներում էլ մենք տեսանք, որ դեսպանը տեղում չէր, որպեսզի Վենսին ուղեկցեր, ինչը նշանակում է, որ դեսպանի հետ կապված ամերիկյան կողմը ունի որոշակի խնդիրներ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

1 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

2 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

2 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

3 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

3 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

3 ժամ ago