Նրա երգը մարդկանց վերադարձնում էր առ հավատք

Նրա երգը մարդկանց վերադարձնում էր առ հավատք

Tue, 02 Jun 2026 21:00:20 +0400


Հունիսի 1-ը ոչ միայն Երեխաների պաշտպանության եւ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, այլ նաեւ՝ 20-րդ դարի ամենահայտնի հայ երգչուհիներից Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը։ Դժվար թե որեւէ մեկը խոսի հայ եկեղեցական կամ հոգեւոր երաժշտության մասին ու շրջանցի նրա անունը։ Ժամանակակիցներն ասում են, որ նրա ձայնը նման էր աղոթքի, մարդկանց վերադարձնում էր առ Աստված ունեցած հավատքը։ Պատահական չէ, որ շատերը նրան համարում են հայ հոգեւոր երաժշտության վերածննդի խորհրդանիշը։
Լուսինե Զաքարյանը ծնվել էր 1937-ին, Ախալցխեում` ընտանիքում, որտեղ երաժշտությունը նրանց կյանքի անբաժանելի մասն էր կազմում։ Վաղ տարիքից զգացվել են նրա բացառիկ վոկալային ունակությունները։ 1952-ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ ապագա երգչուհին երաժշտական կրթություն է ստացել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ճակատագրական է լինում նրան Սբ Էջմիածնի մայրավանք՝ Մայր տաճարի երգչախումբ հրավիրելը։ Այստեղ բացահայտվում է եկեղեցական երաժշտության կատարման նրա եզակի շնորհը։

Նրա կատարումը լսելով՝ Վազգեն 1-ին կաթողիկոսը խորապես տպավորվել է եւ մշտապես աջակցել երգչուհուն։ Ասում են՝ հենց նա է թարգմանել երգչուհու անունը (Լուսինե Զաքարյանն անձնագրով եղել է Սվետլանա)։ Վազգեն 1-ինը հորդորել է ստորագրել Լուսինե, եւ այդ անունով էլ նրան ճանաչում է աշխարհը։ Նրա արվեստը ճանաչում է ձեռք բերել խորհրդային շրջանում, երբ եկեղեցական երաժշտությունը լռելյայն արգելքի տակ էր, եւ իշխանությունների սրտով չի եղել այն։ Ավելին, նա հայ եկեղեցական երաժշտությունը դուրս է բերել եկեղեցական միջավայրից եւ տարածել ամբողջ աշխարհում։ Նրա երգացանկում հատկապես մեծ տեղ էին գրավում Կոմիտաս վարդապետի միջնադարյան շարականները, ժողովրդական երգերը, դասական վոկալ մշակումները։ Նրա լիրիկական սոպրանո ձայնը տարբերվում էր եզակի մաքրությամբ, խորությամբ եւ անսովոր ազդեցությամբ։ Նա շրջագայել է աշխարհով, եղել բոլոր հայկական գաղթօջախներում։ Ասում են՝ այդ տարիներին շատերն Էջմիածին էին գնում՝ կիրակի օրերը, Սբ պատարագին Լուսինեի կատարումները լսելու համար։ Մեծանուն երգչուհին վախճանվել է 1992-ին` 55 տարեկանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

COP- 17, թե՞ մեծ «լվացքատուն»

COP- 17, թե՞ մեծ «լվացքատուն» Mon, 12 Oct 2026 18:32:33 +0400 Այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

20 րոպե ago

Հռոմի Պապին կվիրահատեն

Հռոմի Պապին կվիրահատեն Mon, 12 Oct 2026 18:30:45 +0400 Լեւոն 14-րդ Հռոմի Պապը թոքի բավականին…

21 րոպե ago

Մի խփնված ադրբեջանցի է մտել, շոու ենք սարքել

Մի խփնված ադրբեջանցի է մտել, շոու ենք սարքել Mon, 12 Oct 2026 18:17:11 +0400 ՔՊ-ական…

35 րոպե ago

Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ

Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Mon, 12 Oct…

37 րոպե ago

Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան

Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Mon, 12 Oct 2026 18:07:21…

45 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Mon, 12 Oct 2026 18:00:09 +0400 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ…

52 րոպե ago