«Հրապարակ»․ Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները

«Հրապարակ»․ Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները

Wed, 03 Jun 2026 08:05:00 +0400


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Կապավոր» ՍՊԸ-ի հետ ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել։

Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվում է իրականացնել Գյումրու Անկախության փողոցի, Շիրազի ու Չերազի փողոցների մի հատվածի միջին նորոգման աշխատանքները, որը պետք է կատարվի 45 օրվա ընթացքում, իսկ շինարարության սկիզբը ապրիլի 15-ն էր սահմանված։ Աշխատանքի դիմաց ընկերությանը վճարվելու է 104 մլն 400 հազար դրամ։

«Կապավոր» ՍՊԸ-ի բաժնետերերն են Արման Հակոբջանյանը, վերջինիս եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Արման Հակոբջանյանը «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամն է եղել, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերն ու բիզնես-գործընկերը։ Նա Արցախում, ապա Հայաստանում բազմաթիվ ընկերություններ է հիմնել։ Նրան է պատկանում «Ասֆալտագործ» ԲԲԸ-ն, «Ասֆալտագործ» ՍՊԸ-ն, «Դղյակ Հոթել» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունները հիմնվել են մինչև 2010թ-ը, Փաշինյանի կառավարման տարիներին էլ է նա մի շարք ընկերություններ հիմնել։ Մասնավորապես «Կապավոր» ՍՊԸ-ն, «Կապավոր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, «Կապավոր շին» ՍՊԸ-ն, «Պլատինիում գարդեն» ՍՊԸ-ն, «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ-ն, «Պերֆեկտ գարդեն» ՍՊԸ-ն, «Գազ սթրիմ» ՍՊԸ-ն, «Ֆլեյմ Գազ» ՍՊԸ-ն, «Գազ շեն» ՍՊԸ-ն և «Էկո տոպ» ՍՊԸ-ն։ Նա մի քանի տարի առաջ գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները:

Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որի հիմնած 180 հա դեղձի այգին էր ապրիլին այցելել Նիկոլ Փաշինյանը։ Այցի ժամանակ Փաշինյանը հպարտացել էր, որ սուբսիդավորման ծրագրի շահառու է ձեռնարկատերը, իսկ Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածն իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵԽԽՎ-ն փաստացի արձանագրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ կատարված ապօրինությունը

ԵԽԽՎ-ն փաստացի արձանագրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ կատարված ապօրինությունը Wed, 07 Oct 2026 18:03:08…

16 րոպե ago

Երևանին և Բաքվին առաջարկել են արտաշիրիմման բալկանյան մոդել կիրառել

Երևանին և Բաքվին առաջարկել են արտաշիրիմման բալկանյան մոդել կիրառել Wed, 07 Oct 2026 18:00:52 +0400…

19 րոպե ago

Էն որ ասում էի սեպտեմբերին պատերազմ է սկսվելու՝ սա է. սա սովորական կրիմինալ վիճակ է. Նիկոլ Փաշինյան

Էն որ ասում էի սեպտեմբերին պատերազմ է սկսվելու՝ սա է. սա սովորական կրիմինալ վիճակ է.…

19 րոպե ago

Ո՞ւր են անհետանում դրանք

Ո՞ւր են անհետանում դրանք Wed, 07 Oct 2026 17:54:55 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ…

25 րոպե ago

CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների խախտմանը

CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների խախտմանը Wed, 07 Oct 2026 17:43:21 +0400 Հայաստանի…

36 րոպե ago

Մենք ավելի աղետալի վիճակում ենք․ սա է՞ մեզ խոստացված անվտանգությունը

Մենք ավելի աղետալի վիճակում ենք․ սա է՞ մեզ խոստացված անվտանգությունը Wed, 07 Oct 2026 17:39:30…

40 րոպե ago