Հակառակ էֆեկտ

Հակառակ էֆեկտ

Wed, 03 Jun 2026 09:00:05 +0400


Ինչքան մոտենում է քվեարկության օրը, այնքան անկառավարելի է դառնում իշխանությունը, այնքան ապօրինի են դառնում իրավապահ մարմինների մեթոդները, այնքան մեծանում են ճնշումները ոչ իշխանական հանրության վրա:

Նպատակը պարզ է` վախեցնել նրանց, ում կարելի է, բռնել նրանց` ովքեր չեն վախենում, սեփական թիմի գործողություններին վստահություն հաղորդել, թե` հաղթում ենք, հանրությանը ներշնչել, որ պարտված է: Որքան էլ զարմանանք այս իշխանությունների անպատկառության, իրավապահների` անօրինականության, քաղաքացիների` անպաշտպանության, հասարակության հանդուրժողականության վրա, պետք է արձանագրենք, որ 2026 թվականի նախընտրական Հայաստանում աննախադեպ իրավիճակ է հաստատվել:

Նախկինները կերազեին այսպիսի անպատժելիության մթնոլորտ եւ ընտրակեղծարարության նման անվերահսկելի միջավայր: Բայց պետք է արձանագրենք նաեւ երկու իրողություն. մեկն այն է, որ այս բռնել-նստեցնել-դատել-մեկուսացնել սցենարը վկայում է սոսկ այն մասին, որ ՔՊ-ի գործերը վատ են` շատ վատ:

Մյուսն այն է, որ այս գործողություններն ավելի են վատացնելու ՔՊ-ի վիճակը, որովհետեւ ոչ մի` անգամ հանդուրժող ու ամեն ինչի հետ համակերպվող հայ հասարակությունը չի սիրում, երբ իրեն տեռորի են ենթարկում, ճնշում, ստիպում: Երբ այդ ճնշումներն անցնում են թույլատրելի սահմանները: Այս հետապնդումները, ամենօրյա խուզարկություններն ու կալանքներն ավելի են նվազեցնելու ՔՊ-ի` առանց այն էլ ոչ շատ ճոխ քվեների քանակը:

Դժվար է ասել, թե ով է նման մարտավարության հեղինակը, եւ այդ որ «փայլուն» ուղեղում է ծագել վախեցնելով վերարտադրվելու գաղափարը, բայց վստահ եմ, որ դա միանգամայն հակառակ էֆեկտն է ունենալու, եւ այս գաղափարի հեղինակներն ակամայից կամ գիտակցված «արջի ծառայություն» են մատուցել Փաշինյանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: այնքան

Recent Posts

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

22 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

37 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

53 րոպե ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն Sun, 01 Nov 2026 17:15:34 +0400…

1 ժամ ago

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400 Իրանը դեռ…

2 ժամ ago