«Հրապարակ». Փաստն այն է, որ 229 դպրոց չի գործելու

«Հրապարակ». Փաստն այն է, որ 229 դպրոց չի գործելու

Wed, 03 Jun 2026 12:15:45 +0400


ԿԳՄՍ նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ հերքի անհերքելի փաստը` մարդկանց ապակողմնորոշի, թե Հայաստանում 2026 թվականին ոչ մի դպրոց չի փակվելու: «Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում են ապատեղեկատվություն։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը եւ որակի բարձրացմանը։ Դրա վառ ապացույցն ամբողջ հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության եւ նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերակառուցման լայնածավալ ծրագրերն են։ Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն առաջացնելու նպատակով։ Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական եւ հավաստի աղբյուրներով։ Նախարարությունը շարունակելու է հանրությանը տրամադրել ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվություն՝ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,- ասված է նախընտրական քարոզչության տրամաբանությամբ տարածված հաղորդագրության մեջ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատեց. «Մենք կարող ենք օգտագործել տարբեր տերմիններ, կարող ենք տարբեր անուններ հորինել, կարող ենք պրոցեսն անվանել օպտիմալացում, զարգացում, միավորում, բայց կարեւորը բնավ այդ բառերն ու անունները չեն, խնդիրը հետեւյալում է. օրինակ` այս պահին Շիրակի մարզի Գուսանա գյուղում կա մեկ դպրոց: Շուտով այդ գյուղի դպրոցը չի լինելու, եւ այդ համայնքի երեխաները հաճախելու են հարեւան գյուղի դպրոց: Իրականությունը սա է: Թե սրա անունը ինչ կդնեն` օպտիմալացում, բացում, փակում, քանդում, թե ստեղծում, դա լրիվ այլ հարց է: Փաստն այն է, որ 229 դպրոց չի գործելու: Մենք կարող ենք դրա դրական եւ բացասական կողմերը քննարկել: Դպրոցների միավորում է լինելու, արդյունքում այդքան` 229 դպրոց չի գործելու»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները

Մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները Fri, 20 Nov 2026 11:33:29 +0400…

12 րոպե ago

Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել

Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել Fri, 20 Nov 2026…

20 րոպե ago

Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց

Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Fri, 20 Nov…

24 րոպե ago

«Հրապարակ». Փոխեցինք Սահմանադրությունը` ադրբեջանական իշխանություն է հաստատվելու

«Հրապարակ». Փոխեցինք Սահմանադրությունը` ադրբեջանական իշխանություն է հաստատվելու Fri, 20 Nov 2026 11:15:01 +0400 Նիկոլ Փաշինյանը…

30 րոպե ago

Հ1-ի եթերում 670 հազարից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ

Հ1-ի եթերում 670 հազարից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ…

33 րոպե ago

Լավ, մի բան չեմ հասկանում․ չխոսելն արդեն վիրավորական է

Լավ, մի բան չեմ հասկանում․ չխոսելն արդեն վիրավորական է Fri, 20 Nov 2026 11:08:17 +0400…

37 րոպե ago