Ուկրաինան և Մոլդովան ակտիվացնում են ԵՄ-ին միանալու բանակցությունները

Ուկրաինան և Մոլդովան ակտիվացնում են ԵՄ-ին միանալու բանակցությունները

Wed, 03 Jun 2026 13:30:15 +0400


Մոլդովան և Ուկրաինան հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք միջկառավարական համաժողովի ժամանակ կսկսեն Եվրամիությանը միանալու պաշտոնական բանակցություններ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով անանուն դիվանագետների։

Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի փետրվարին, իսկ Մոլդովան՝ նույն թվականի մարտին։ Պոտենցիալ մասնակիցների դիմումների հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների համաձայնությունը։ Ցանկացած երկիր կարող է ցանկացած փուլում խոչընդոտել բանակցային գործընթացը։

Հրատարակության աղբյուրները հայտնում են, որ Հունգարիայի նոր կառավարությունը կհրաժարվի Վիկտոր Օրբանի կառավարության դիրքորոշումից՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ։ Այս որոշումը թույլ կտա Կիևին առաջիկա օրերին սկսել անդամակցության բանակցությունները։

Ըստ նույն աղբյուրների, առաջին բանակցային նիստը միջկառավարական համաժողովում կբացվի հունիսի 15-ին։ Հունիսի 1-ին Հունգարիայի ներկայացուցիչները մասնավոր կերպով ուկրաինական կողմին տեղեկացրել են, որ պատրաստ են հանել իրենց վետոն երկրի՝ ԵՄ-ին միանալու վրա։ Հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում բնակվող հունգարացիների իրավունքները։ Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ուկրաինական կողմը երաշխիքներ է տվել հարցերի մեծ մասի լուծման վերաբերյալ։

Այլ աղբյուրներ Politico-ին հայտնել են, որ Ուկրաինայի համար բանակցային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել: Նրանց խոսքով՝ այս հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կձևավորվի այն բանից հետո, երբ Կիևը ներկայացնի ներքին բարեփոխումների և փոքրամասնությունների հարցերը լուծելու ծրագրեր։

ԵՄ դեսպանները, ինչպես սպասվում է, շաբաթվա վերջում կձևավորեն վերջնական դիրքորոշում Ուկրաինայի և Մոլդովայի համար խումբ ստեղծելու վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԱ-2026․ Կանադայի ռեկորդն ու ամերիկացիների տոնը

ԱԱ-2026․ Կանադայի ռեկորդն ու ամերիկացիների տոնը Sat, 13 Jun 2026 13:00:18 +0400 Ինչպես հայտնի է,…

20 րոպե ago

Շարունակում եմ խախտումների բացահայտումները

Շարունակում եմ խախտումների բացահայտումները Sat, 13 Jun 2026 12:42:42 +0400 Շարունակում եմ խախտումների բացահայտումները, այս…

37 րոպե ago

Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագիր․ ի՞նչ է հայտնի այս պահին

Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագիր․ ի՞նչ է հայտնի այս պահին Sat, 13 Jun 2026 12:30:47 +0400 Իսրայելը…

49 րոպե ago

«Հրապարակ». Ինչո՞ւ է ոստիկանության գվարդիայի աշխատողների թիվը գաղտնի

«Հրապարակ». Ինչո՞ւ է ոստիկանության գվարդիայի աշխատողների թիվը գաղտնի Sat, 13 Jun 2026 12:15:58 +0400 Ընդդիմության…

1 ժամ ago

Մահացել է Պաուլ Բուտկևիչը․ ինչով էր հայտնի

Մահացել է Պաուլ Բուտկևիչը․ ինչով էր հայտնի Sat, 13 Jun 2026 12:00:16 +0400 84 տարեկանում…

1 ժամ ago

«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին Sat, 13 Jun 2026 11:45:14 +0400 Վերջին 3…

2 ժամ ago