Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն (տեսանյութ)

Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն (տեսանյութ)

Wed, 03 Jun 2026 14:41:35 +0400


Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թվում` պատգամավորության թեկնածուն ու նրա որդին, դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Հարությունյանը նշեց․ «Ես իմ մեքենայի մեջ նստած էի։ Մեքենան կայանված էր տեսանելի վայրում Արտակ Գրիգորյանը, ով համայնքապետարանում աշխատում է որպես գովազդի բաժնի պետ, իր ընտանիքի հետ դուրս է գալիս համայնքապետարանից։ Նրա հետ էին կինը՝ Ժաննա Ասատրյանը, ով ՔՊ-ի ցուցակով թեկնածու է և որդին Սիփան Գրիգորյանը։ Ես ոչ մի բան չեմ արել, եկավ տղան, ինձ ասեց` մի հատ դուրս եկեք խոսելու բան կա, ասեցի` ես քեզ ճանաչում եմ, դու էսինչ մարդու տղան ես, ի՞նչ ա եղել։ Խմած, հարբած վիճակում էր, ասում ա՝ բա մեկ էլ չտեսնեմ, որ իմ ընտանիքին էդ աչքով նայես, կոկորդդ կկտրեմ ու խփեց։ Էդ պահին հավաքվեցին մի 40 հոգի ՔՊ-ի գրասենյակից ու սկսեցին ծեծել։ Ներկա էր նաև Արթուր Ափրիկյանը։ Ես չեմ կարող պնդել, բայց չեմ էլ բացառում, որ այս հարձակման պատճառը իմ քաղաքական հայացքներն են ու Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած նախկին զրույցը»։

Հարությունյանը նշեց, որ ՔՊ-ականներին ինքը ոչ մի անգամ չի հարվածել, միջադեպի հետևանքով միակ տուժողը ինքն է․ «Դեպքից հետո հիվանդանոց եմ տեղափոխվել։ Աչքիս վերևի հատվածում կար են դրել, ամբողջ դեմքս այլանդակված է, աչքիս տակը կապտած։ Ես նույնիսկ չեմ հասցրել ոստիկանություն ահազանգեմ, գնացել եմ հիվանդանոց, իրենք իմ հետևից եկել են։ Գործ է հարուցվել, սպասում եմ, որ Քննչականից կանչեն»։

Ի դեպ, ՔՊ-ական թեկնածու Ժաննա Ասատրյանի դուստրը՝ Լիլիթ Գրիգորյանը, Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարն է։ Հակոբ Հարությունյանը նշեց, որ Լիլիթ Գրիգորյանը ակտիվ քարոզարշավի է մասնակցում, որի իրավունքն ի պաշտոնե չունի։ «Նույն հանձնաժողովի նախագահը իմ կինն է՝ Նվարդ Ղուկասյանը, Լիլիթ Գրիգորյանի կողմից թույլ տրված խախտման դեպքով դիմել է ԿԸՀ, որպեսզի զրկեն հավատարմագրումից ու այսօր երեկոյան այս գործով ԿԸՀ նիստ է տեղի ունենալու»,- նշեց նա։

Մեր տեղեկություններով՝ ծեծին ականատես, գուցե նաեւ մասնակցած Արթուր Ափրիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակից է` Սուրեն Պապիկյանի կուրսեցին, Հայկ Կոնջորյանի սանիկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակոբ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել, նրան մեղադրել էր եկեղեցին ու կաթողիկոսին թիրախավորելու համար, շեշտել էր, որ կաթողիկոսը նրա նախարարը չէ, որին կարող է աշխատանքից ազատել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը

Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը Mon, 20 Jul 2026 15:15:29 +0400 Նիկոլ Փաշինյանը, որ գտնվում…

14 րոպե ago

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից Mon,…

26 րոպե ago

Ինչքան գումար է հավաքել Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսեւսը» անցյալ հանգստյան օրերին

Ինչքան գումար է հավաքել Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսեւսը» անցյալ հանգստյան օրերին Mon, 20 Jul 2026 15:00:39…

29 րոպե ago

Հայտարարություն ավագ դպրոցներ ընդունվողների համար

Հայտարարություն ավագ դպրոցներ ընդունվողների համար Mon, 20 Jul 2026 14:45:46 +0400 Այսօրվանից ՀՀ պետական ավագ…

44 րոպե ago

Մեկ գոլի ցուցանիշով Մունդիալում հաղթանակ տանելու ռեկորդ են սահմանել

Մեկ գոլի ցուցանիշով Մունդիալում հաղթանակ տանելու ռեկորդ են սահմանել Mon, 20 Jul 2026 14:30:05 +0400…

60 րոպե ago

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել Mon, 20 Jul 2026 14:18:00 +0400 Ծիրանի այգի ունեցողները կրակն…

1 ժամ ago