Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն (տեսանյութ)

Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն (տեսանյութ)

Wed, 03 Jun 2026 14:41:35 +0400


Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թվում` պատգամավորության թեկնածուն ու նրա որդին, դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Հարությունյանը նշեց․ «Ես իմ մեքենայի մեջ նստած էի։ Մեքենան կայանված էր տեսանելի վայրում Արտակ Գրիգորյանը, ով համայնքապետարանում աշխատում է որպես գովազդի բաժնի պետ, իր ընտանիքի հետ դուրս է գալիս համայնքապետարանից։ Նրա հետ էին կինը՝ Ժաննա Ասատրյանը, ով ՔՊ-ի ցուցակով թեկնածու է և որդին Սիփան Գրիգորյանը։ Ես ոչ մի բան չեմ արել, եկավ տղան, ինձ ասեց` մի հատ դուրս եկեք խոսելու բան կա, ասեցի` ես քեզ ճանաչում եմ, դու էսինչ մարդու տղան ես, ի՞նչ ա եղել։ Խմած, հարբած վիճակում էր, ասում ա՝ բա մեկ էլ չտեսնեմ, որ իմ ընտանիքին էդ աչքով նայես, կոկորդդ կկտրեմ ու խփեց։ Էդ պահին հավաքվեցին մի 40 հոգի ՔՊ-ի գրասենյակից ու սկսեցին ծեծել։ Ներկա էր նաև Արթուր Ափրիկյանը։ Ես չեմ կարող պնդել, բայց չեմ էլ բացառում, որ այս հարձակման պատճառը իմ քաղաքական հայացքներն են ու Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած նախկին զրույցը»։

Հարությունյանը նշեց, որ ՔՊ-ականներին ինքը ոչ մի անգամ չի հարվածել, միջադեպի հետևանքով միակ տուժողը ինքն է․ «Դեպքից հետո հիվանդանոց եմ տեղափոխվել։ Աչքիս վերևի հատվածում կար են դրել, ամբողջ դեմքս այլանդակված է, աչքիս տակը կապտած։ Ես նույնիսկ չեմ հասցրել ոստիկանություն ահազանգեմ, գնացել եմ հիվանդանոց, իրենք իմ հետևից եկել են։ Գործ է հարուցվել, սպասում եմ, որ Քննչականից կանչեն»։

Ի դեպ, ՔՊ-ական թեկնածու Ժաննա Ասատրյանի դուստրը՝ Լիլիթ Գրիգորյանը, Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարն է։ Հակոբ Հարությունյանը նշեց, որ Լիլիթ Գրիգորյանը ակտիվ քարոզարշավի է մասնակցում, որի իրավունքն ի պաշտոնե չունի։ «Նույն հանձնաժողովի նախագահը իմ կինն է՝ Նվարդ Ղուկասյանը, Լիլիթ Գրիգորյանի կողմից թույլ տրված խախտման դեպքով դիմել է ԿԸՀ, որպեսզի զրկեն հավատարմագրումից ու այսօր երեկոյան այս գործով ԿԸՀ նիստ է տեղի ունենալու»,- նշեց նա։

Մեր տեղեկություններով՝ ծեծին ականատես, գուցե նաեւ մասնակցած Արթուր Ափրիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակից է` Սուրեն Պապիկյանի կուրսեցին, Հայկ Կոնջորյանի սանիկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակոբ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել, նրան մեղադրել էր եկեղեցին ու կաթողիկոսին թիրախավորելու համար, շեշտել էր, որ կաթողիկոսը նրա նախարարը չէ, որին կարող է աշխատանքից ազատել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են երաշխավորելու Լիբանանի գոյությունը

Ովքեր են երաշխավորելու Լիբանանի գոյությունը Wed, 24 Jun 2026 00:15:02 +0400 Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ…

7 ժամ ago

Իրանին պարտադրում են ԱՄՆ-ից սնունդ գնել․ Դոնալդ Թրամփ

Իրանին պարտադրում են ԱՄՆ-ից սնունդ գնել․ Դոնալդ Թրամփ Tue, 23 Jun 2026 23:55:23 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում են ծրագրում

Զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում են ծրագրում Tue, 23 Jun 2026 23:45:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

8 ժամ ago

Տարանտինոն նկարահանվում է նոր ֆիլմում

Տարանտինոն նկարահանվում է նոր ֆիլմում Tue, 23 Jun 2026 23:30:49 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին…

8 ժամ ago

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է Tue, 23 Jun 2026 23:15:34 +0400 Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի: Այս…

8 ժամ ago

Արյան ճնշումը նվազեցնելու պարզ եւ անսովոր միջոց

Արյան ճնշումը նվազեցնելու պարզ եւ անսովոր միջոց Tue, 23 Jun 2026 23:00:03 +0400 Ծամոն ծամելը…

9 ժամ ago