Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես

Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես

Wed, 03 Jun 2026 16:45:39 +0400


Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն ոտքի վրա ասված սուտ է պարզապես։ Ինքը լավ է ճանաչում իր դյուրահավատ զանգվածին և վերջին ճիգով փորձում է նրանց պահել ձայնի հաշվեկշռում։ ՌԴ-ի ներմուծման արգելքի տակ գտնվող ապրանքների մասին ընտրությունից 4 օր առաջ մի հայտարարություն արեց․ «Այսօր մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են․ վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն և հետո կասեմ՝ որ երկրներ են ուղարկվել»։

Աղետ է սա, երբ երկրի ղեկավարը ոտքի վրա սուտ է հորինում։ Մենք դա տեսանք կորոնայի ժամանակ։ Երբ արաղով կորոնա էր բուժում ու «քնեցնում» մարդկանց։ Արդյունքը ողբերգական էր, ամենաշատ մահացությունը Հայաստանն ունեցավ։ Իսկ կոռուպցիոն սկանդալները՝ կապված Արսեն Թորոսյանի հետ, կոծկվեցին։

Այսօր տնտեսական ծանր բլոկադան, որը քաղաքական հստակ ենթատեքստ ունի, նույն կերպ է բացատրում։ Ինչ կա որ՝ Ռուսաստանը չկա, Եվրոպան կա որ կա։ Կամ ինչու՞ Ռուսաստանը չկա։ Կգնամ, մի բան ոտքի վրա կասեմ ու ամեն ինչ կդզվի։
Փոխանակ առաջնորդվի պետական, քաղաքական մտածողությամբ, առաջնորդվում է «մի բաժակ արաղի շուրջ» սկզբունքով։ Մտածում է՝ կարևորը աթոռն է, մի քանի օրից ընտրություն է՝ մի բան ասեմ, էս զուլումը անցնի, հետո մի լույս կբացվի։ Իր քաղաքականության հիմնական ռազմավարությունը կարծես դարձել է․ «Սկզբում հայտարարությունը, հետո՝ իրականությունը։ Եթե չստացվեց, նոր հայտարարություն կանենք»։

Ու այդ ամենն անում է հայ ժողովրդի զոհողության հաշվին՝ կդիմանան, ինչպես գերիների մասին էր ասում։ 8-ամյա բազում-բազում ստերից հետո նրան չեն հավատում։ Մարդիկ արդեն այն աստիճանի թերահավատ են դարձել, որ եթե ասի արևը արևելքից է ծագում, կեսը պատուհանից դուրս կնայի՝ համոզվելու համար։

Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես․ այդքան թերահավատորեն ու անվստահությամբ են մարդիկ նրան պատասխանում։ Այդ վարդերը վաղը կարող են դառնալ բանջարեղեն, իսկ բանջարեղենը՝ գազ, էներգիա կամ հերթական նախընտրական նոր հայտարարություն։ Որովհետև երբ խոսքը երկար տարիներ արժեք է կորցնում, մարդիկ այլևս չեն քննարկում ասվածի բովանդակությունը, այլ փորձում են գուշակել՝ հաջորդ փոխակերպումն ինչ է լինելու։ Այսօր վարդ է, վաղը՝ լոլիկ, մյուս օրը՝ աշխարհաքաղաքական հաղթանակ։ Բայց մի բան չի փոխվում՝ հանրության անվստահությունը։ Ու որքան շատ են հրաշք խոստումները, այնքան ավելի հաճախ է լսվում նույն պատասխանը՝ Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

15 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

31 րոպե ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

45 րոպե ago

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն Sun, 01 Nov 2026 17:15:34 +0400…

1 ժամ ago

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400 Իրանը դեռ…

1 ժամ ago

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է Sun, 01 Nov 2026 16:42:42 +0400 «Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգ «Պետականակենտրոն»…

2 ժամ ago