Բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել

Բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել

Wed, 03 Jun 2026 17:37:04 +0400


Մայիսի 31-ին բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր՝ նորություն ունի Ռուսաստանում բնակվող հայերի համար։ Նրա խոսքով՝ հնարավորություն է ստեղծվել կազմակերպելու նրանց մեկնումը Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար։ Ցանկացողներին նա հորդորել էր՝ շտապ գրել իրեն՝ նշելով, որ գրանցման գործընթացը կավարտվի «այսօրվա և վաղվա ընթացքում»։ Սրանից հետո «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ։

Նշվում է, որ հաղորդման համար հիմք է «Ateo Breaking» տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։

Մեր տեղեկություններով՝ ՀՀ իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել, քրեական հետապնդում հարուցել Միկա Բադալյանի նկատմամբ եւ հետախուզում հայտարարել։ Բադալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ հայերին՝ ընտրությունների համար Հայաստան ուղարկելու իր նախաձեռնությանը, եւ իր նկատմամբ հետախուզում հայտարարելուն․ «Դա Վախից է, միայն վախից է, ես հայտարարել եմ` 3 ամիս առաջ, որ երբ Նիկոլ Փաշինյանը պառլամենտի ամբիոնից ասել է, որ Ռուսաստանի հայերն իրեն են քվեարկելու, իրեն են ձայն տալու, ես հայտարարել եմ, որ ես իմ կողմից պատրաստ եմ մեր հայերին օգնել, ցավոք սրտի, մենք գիտենք, որ շատ մարդիկ հնարավորություն չունեն։ Բայց իմ կոչի մեջ ես ոչ մեկի համար, ոչ մի անձի, ոչ մի քաղաքական ուժի համար ագիտացիա չեմ անում։ Ուրեմն հարց՝ մեր քաղաքացիներին օգնել, որ իրենք գնան և քվեարկեն, դա այսօր հանցագործությո՞ւն է»։

Միկա Բադալյանը նշեց, որ հազարավոր հայերի է օգնել գալ Հայաստան՝ մասնակցելու հունիսի 7-ի ընտրությանը, այդ թվում՝ Եվրոպական երկրիներց․ «Հազարավոր հայեր ինձ են դիմել, եւ ես ձեզ ասեմ, որ 90 % էն մարդկանցից, որ ում օգնել ենք տոմսով, իրենք արդեն Հայաստանում են։ Ես իմ հաշիվներից և ուրիշ հայերից, որ անտարբեր չեն և ունեն հնարավորություններ` օգնել ենք․ կա մարդ, որ ասենք, 100 հոգու օգնել է, որ գան, կա մարդ, որ 1000 հոգու համար է տոմս գնել, կա մարդ՝ 5 հոգու համար, 2 հոգու համար։ Ասեմ, որ ոչ միայն Ռուսաստանից, դաժե եվրոպական երկրից։ Ես այդ մարդկանցից ոչինչ չեմ խնդրել, հարց չեմ տվել, չեմ ասել՝ ում ընտրեք, մենք ուղղակի օգնում ենք մեր հայերին, որ իրենք մասնակցեն ընտրությունների, էդքան բան»։

Մեր հարցին, թե ե՞րբ է պատրաստվում Հայաստան վերադառնալ, ասաց՝ երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ՔՊ-ի վերընտրվելու դեպքում էլ պայքարելու են․ «Ես չեմ հավատում, որ ինքը վերընտրվելու է, իհարկե, կփորձի ամեն ինչ անի։ Իր համար ոչ մի կարմիր գիծ չկա․․․դե մենք գիտենք, ասենք, մարտի 1-ը ով է կազմակերպել, գիտենք` 44-օրյա պատերազմը, էլի ինքն է լրիվ մեղավոր, ինքը խնդիր չունի, ինքը պատրաստ է արյուն թափել, բայց այս անգամ ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը, հայ ազգը հասկանում է, որ սա մեր վերջին շանսն է, սա արդեն քաղաքականություն չի, ստեղ Հայաստանի մնալու կամ չմնալու հարցն է։ Ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ, և ես կոչ եմ անում, որ ձայն տան այն ուժին, որը հաստատ հաղթահարելու է անցողիկ շեմը։ Դա էսօր «Ուժեղ Հայաստանն է՝ Սամվել Կարապետյանի հետ» «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստանը»՝ Գագիկ Ծառուկյանի, ես վստահ եմ, որ իրենք անցնելու են»։

Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
Կոմիտեն հորդորում է ընտրակաշառք ստացած կամ դրա առաջարկի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներին համագործակցել նախաքննական մարմնի հետ՝ ներկայացնելով իրենց հայտնի տվյալներն ու հանգամանքները, ինչպես նաև զերծ մնալ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտության վրա ազդելու կամ ընտրական այլ իրավախախտումների հետ կապված որևէ գործողություն կատարելուց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով հասել է նվազագույն մակարդակի

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով հասել է նվազագույն մակարդակի Wed, 23 Sep 2026 19:30:37 +0400 Սեպտեմբերի 22-ին…

4 րոպե ago

Ունենք ազգի թշնամի կառավարություն, ո՞նց անենք, որ ազատվենք դրանից. Արման Նուռ

Ունենք ազգի թշնամի կառավարություն, ո՞նց անենք, որ ազատվենք դրանից. Արման Նուռ Wed, 23 Sep 2026…

4 րոպե ago

Գերժողովրդավարները լռո՞ւմ են

Գերժողովրդավարները լռո՞ւմ են Wed, 23 Sep 2026 19:16:38 +0400 35/30 Պատգամավորական մեր նախաձեռնությունը դիմել է…

18 րոպե ago

Հայաստանի հավաքականը ջախջախեց ադրբեջանցիներին

Հայաստանի հավաքականը ջախջախեց ադրբեջանցիներին Wed, 23 Sep 2026 19:00:39 +0400 Գրել էինք, որ Ուզբեկաստանի Սամարղանդ…

34 րոպե ago

Չլսված բան է՝ ատելություն են սերմանում․ դեմարշ արեցին ու գնացին

Չլսված բան է՝ ատելություն են սերմանում․ դեմարշ արեցին ու գնացին Wed, 23 Sep 2026 18:56:57…

38 րոպե ago

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում Wed, 23 Sep 2026 18:54:47 +0400 Երևանում օդի աղտոտվածությունը կրկին…

40 րոպե ago