Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ

Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ

Wed, 03 Jun 2026 19:15:21 +0400


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ «Տիգրան Մեծ» տպարանում ավարտվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների տպագրությունը:

ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ ընդհանուր տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ՝ բոլոր մասնակից կուսակցությունների և դաշինքների համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի համար տպագրվել է 2 մլն 628 հազար 376 քվեաթերթիկ։ Այս քանակը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ընտրողների ընդհանուր թիվը (ոստիկանության տվյալներով՝ 2 մլն 505 հազար 102), որին ավելացվել է մինչև 5 տոկոս պահուստային քանակ։

ԿԸՀ-ն ընտրողներին հիշեցնում է քվեարկության կարևոր կանոնները.
Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք)։

Ընտրատեղամասում քաղաքացին պարտադիր կերպով ստանալու է 18 քվեաթերթիկ (մեկական՝ յուրաքանչյուր ուժի համար)։

Քվեարկության խցիկում ընտրողը պետք է ընտրի միայն մեկ քվեաթերթիկ, այն առանց ծալելու կամ նշում անելու դնի քվեարկության ծրարի մեջ, իսկ մնացած 17 քվեաթերթիկները գցի խցիկում տեղադրված հատուկ արկղի մեջ։

Խցիկից դուրս գալուց հետո ծրարը պետք է մոտեցնել հանձնաժողովի համապատասխան անդամին, ով ծրարի վրա կփակցնի ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո միայն ընտրողն այն կգցի քվեատուփի մեջ։

ԿԸՀ-ն ընդգծում է, որ քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն։ Ընտրողն իրավունք չունի խցիկից դուրս գալուց հետո բացահայտել, թե որ ուժի օգտին է քվեարկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրիպտոարժույթը սկսել է էժանանալ

Կրիպտոարժույթը սկսել է էժանանալ Wed, 03 Jun 2026 22:30:52 +0400 Ethereum թվային արժույթը, որը կապիտալիզացիայի…

31 րոպե ago

Սամվել Կարապետյանը ուղիղ կապով միացավ հանրահավաքին. «Ծանր վիճակ է, ինքնությունն ենք կորցնում»

Սամվել Կարապետյանը ուղիղ կապով միացավ հանրահավաքին. «Ծանր վիճակ է, ինքնությունն ենք կորցնում» Wed, 03 Jun…

40 րոպե ago

Արման Թաթոյան․ մասնագիտական ուղի, որը նրան պատրաստել է ղեկավարելու Հայաստանը

Արման Թաթոյան․ մասնագիտական ուղի, որը նրան պատրաստել է ղեկավարելու Հայաստանը Wed, 03 Jun 2026 22:15:25…

46 րոպե ago

Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու…

Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու... Wed, 03 Jun 2026 22:15:11 +0400 «Ուժեղ Հայաստանն» այսօր…

47 րոպե ago

Յալանչու նման ընկել են փողոցները, խաղաղությունը գրել են դոշերին, ման են գալիս. Էդգար Ղազարյան

Յալանչու նման ընկել են փողոցները, խաղաղությունը գրել են դոշերին, ման են գալիս. Էդգար Ղազարյան Wed,…

48 րոպե ago

Ռուբեն Մխիթարյաի հուզիչ ելույթը. «Նիկո'լ, ուշադի'ր լսի, սա տղերքի ձայնն է Եռաբլուրում»։

Ռուբեն Մխիթարյաի հուզիչ ելույթը. «Նիկո'լ, ուշադի'ր լսի, սա տղերքի ձայնն է Եռաբլուրում»։ Wed, 03 Jun…

53 րոպե ago