43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Wed, 03 Jun 2026 23:45:51 +0400


Մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ, գիշերային շրջայց կատարելիս, Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում նկատել են մի քաղաքացու, որն իրենց տեսնելով՝ մոպեդով դիմել է փախուստի։

Համայնքային ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Նորաշխարհյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։

Համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը մոպեդը գողացել է Ազատության պողոտայից՝ տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս։
Մոպեդի տիրոջից ընդունվել է հաղորդում։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը 43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կոմիտասում վեճի մասնակիցները ձերբակալվե՞լ են

Կոմիտասում վեճի մասնակիցները ձերբակալվե՞լ են Tue, 11 Aug 2026 11:09:23 +0400 Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ…

6 րոպե ago

Ի՞նչ է քննարկվում ԱԺ-ում

Ի՞նչ է քննարկվում ԱԺ-ում Tue, 11 Aug 2026 11:06:56 +0400 Ազգային ժողովում շարունակվում է մշտական…

8 րոպե ago

Երկրաշարժ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին

Երկրաշարժ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին Tue, 11 Aug 2026 11:00:14 +0400 3.8 մագնիտուդով երկրաշարժ…

15 րոպե ago

«Հրապարակ». Հովհաննես Սահակյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել

«Հրապարակ». Հովհաննես Սահակյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել Tue, 11 Aug 2026 10:45:19 +0400 Վերաքննիչ…

30 րոպե ago

Իր մեքենայում սպանել են ռազմական հետախուզության պետին․ մանրամասներ

Իր մեքենայում սպանել են ռազմական հետախուզության պետին․ մանրամասներ Tue, 11 Aug 2026 10:30:00 +0400 Լիբիայի…

45 րոպե ago

«Հրապարակ». Տաքսու ուղեվարձը թանկացել է

«Հրապարակ». Տաքսու ուղեվարձը թանկացել է Tue, 11 Aug 2026 10:25:50 +0400 Օգոստոսի սկզբից Նոյեմբերյան-Երեւան եւ…

49 րոպե ago