Հարկային բեռը թեթևանալու է բոլորի համար․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյան

Հարկային բեռը թեթևանալու է բոլորի համար․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյան

Thu, 04 Jun 2026 11:25:51 +0400


Հարկային համակարգն անհրաժեշտ է փոխել, քանի որ գործողը չի խթանում տնտեսության զարգացումը։ Մենք փոխում ենք մոտեցումը՝ հարկային համակարգը դարձնելով ոչ թե պատժող գործիք, այլ զարգացման շարժիչ։ Այս մասին ասել է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյանը։

«Մենք առաջարկում ենք նոր հարկային մոդել, որը խթանում է արժեքի ստեղծումը։ Մենք աստիճանաբար փոխարինելու ենք ԱԱՀ-ն 5% վաճառքի հարկով, վերացնելու ենք շրջանառության հարկը, ՓՄՁ-ի համար ներդնելու ենք պարզ և նվազ հարկային ռեժիմներ, անցնելու ենք եկամտային հարկի ու շահութահարկի համաչափ հարկման համակարգերի։ Միաժամանակ խրախուսելու ենք ներդրումները, օրինակ՝ բաժնետիրական ընկերությունների համար շահութահարկը կիրառելով միայն դիվիդենտի բաշխման պահին»,- ասել է Վիգեն Եղոյանը։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 6-րդ ուղղությունը՝ Վիգեն Եղոյանը նշել է, որ հարկային փոփոխությունները լինելու են փուլային տարբերակով։

«Բոլորի համար հարկային բեռը թեթևանում է, բայց տարբեր ձևով։ ՓՄՁ-ի համար բեռը ուղղակիորեն նվազում է, խոշոր բիզնեսի համար բեռը դառնում է ավելի արդար և խթանող։ Մենք ոչ թե պարզապես նվազեցնում ենք հարկերը, այլ վերաձևում ենք համակարգը, որպեսզի այն աշխատի բոլորի դեպքում»,- ասել է Վիգեն Եղոյանը։

Հիշեցնենք, որ «Միասնության թևերի» տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնաբարելու մեջ

Ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնաբարելու մեջ Thu, 04 Jun 2026 18:30:00 +0400 Միացյալ Նահանգների Ջորջիա…

12 րոպե ago

Ովքեր են մասնակցելու այսօրվա մեծ բանավեճին. ցանկ

Ովքեր են մասնակցելու այսօրվա մեծ բանավեճին. ցանկ Thu, 04 Jun 2026 18:28:33 +0400 Այսօր Կարեն…

13 րոպե ago

Ոստիկանական մեծ զորք` ԲՀԿ ի հավաքից առաջ

Ոստիկանական մեծ զորք` ԲՀԿ ի հավաքից առաջ Thu, 04 Jun 2026 18:21:09 +0400 Latest news…

21 րոպե ago

Նիկոլ եւ զրոներ

Նիկոլ եւ զրոներ Thu, 04 Jun 2026 18:15:24 +0400 Հիշում եմ, թե հայ-թուրքական պրոտոկոլների ստորագրման…

26 րոպե ago

Մոսկվան պատրաստ է նախկինի պես հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին

Մոսկվան պատրաստ է նախկինի պես հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին Thu, 04 Jun 2026 18:15:07…

27 րոպե ago

Իմ հայտարարությունից հետո ՌՈ-ն հեռացավ օդանավակայանից. Մարուքյան

Իմ հայտարարությունից հետո ՌՈ-ն հեռացավ օդանավակայանից. Մարուքյան Thu, 04 Jun 2026 18:09:03 +0400 Հայաստան ժամանող…

33 րոպե ago