Փաշինյանը, Հայաստանի ընտրություններն ու Ֆրանսիայի «վտանգավոր» ծրագրերը

Փաշինյանը, Հայաստանի ընտրություններն ու Ֆրանսիայի «վտանգավոր» ծրագրերը

Thu, 04 Jun 2026 13:15:09 +0400


Ֆրանսիան ձգտում է, որ Հայաստանը վերջնականապես հաստատվի արեւմտամետ դիրքերում։ Փարիզը հետախուզական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող նոր դեսպան է ուղարկում եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նախատեսում է իր արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Intelligence Online լրատուն։ «Եթե հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հաղթանակ բերեն Ֆրանսիայի ամենամոտ տարածաշրջանային դաշնակից Նիկոլ Փաշինյանին, Փարիզն անվտանգության ոլորտում մի շարք դիվանագիտական քայլեր է նախապատրաստում՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի թիմն այժմ ավարտում է ընտրություններից անմիջապես հետո նախատեսված այցի նախապատրաստական աշխատանքները։ Սպասվում է, որ նա կլինի առաջին օտարերկրյա պաշտոնյան, որը կշնորհավորի վարչապետին՝ վերընտրվելու կապակցությամբ»,- նշում է հոդվածի հեղինակ Պիեռ Գաստինոն։

Նրա խոսքով, Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Ֆլորիան Էսկուդիեն դեռեւս սպասում է հավատարմագրմանը, սակայն սա ձեւականություն է․ «Էսկուդիեն մասնագիտացած է կիբեռանվտանգության եւ ռազմավարական հարցերի մեջ: Նա հայկական հարցերին արդեն անդրադարձել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում իր վերջին նշանակման ժամանակ, որտեղ սերտորեն համագործակցել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության գործակալության՝ DGSE-ի տնօրեն Նիկոլա Լերների հետ, որն ակտիվորեն ներգրավված է հայկական գործի մեջ»։ Ըստ Գաստինոյի՝ անվտանգության ոլորտում աջակցության այս ցուցադրությունը հաջորդում է նախագահ Մակրոնի՝ մայիսի սկզբին Հայաստան կատարած այցին եւ նպատակ ունի ամրապնդել այն համագործակցությունը, որը սկսվել է 2020 թվականին Երեւանի՝ դեպի Արեւմուտք շրջադարձի հետ։

«Արեւմտյան գործընկերների օգնությամբ Հայաստանի կառավարությունը ստեղծել է Արտաքին հետախուզության ծառայություն, որը պետք է ազատ լինի ռուսական ազդեցությունից, որը շարունակում է ուժեղ մնալ երկրի ռազմական եւ անվտանգության շատ մարմիններում: DGSE-ից բացի, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը համագործակցություն է հաստատել ֆրանսիական Viginum ծառայության հետ, որը պայքարում է տեղեկատվության մանիպուլյացիայի դեմ»,- ասվում է հոդվածում։ «Անվտանգության ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի խնդրանքները բխում են կապերն ամրապնդելու ցանկությունից։ Մինչդեռ Ֆրանսիայի հետաքրքրությունն արտացոլում է իր ազդեցությունը Կրեմլի ծայրամասեր տարածելու ցանկությունը՝ Սկանդինավիայից մինչեւ Կենտրոնական Ասիա։ Երեւանը մնում է Փարիզի միակ հուսալի դաշնակիցը Կովկասում. Ադրբեջանի հետ համագործակցությունը սառեցվել է լրտեսության մեղադրանքով Բաքվում բանտարկված Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի գործի պատճառով, իսկ Վրաստանի հետ հարաբերությունները լուրջ դժվարություններ են ապրում»,- հաղորդում է Intelligence Online-ը։

Հատկանշական է, որ հայաստանյան ընտրությունների նախաշեմին է նման նյութ հրապարակում Intelligence Online-ը, որը հաճախ անվանում են ֆրանսիական հետախուզության խոսափող։ Հիշարժան է նաեւ հոդվածագրի անձը․ Պիեռ Գաստինոն «Նախագահի լրտեսները» գրքի հեղինակն է։ Ակնհայտ է, որ հոդվածի նպատակը Փաշինյանին սատարելն է, բաց ակնարկը, թե Փարիզը «հույսը կապում է նրա հետ», որքան էլ Հայաստանի հետ կապերը ներկայացված են միջպետական ու բարեկամական հարաբերությունների լույսի ներքո։ Ուշագրավ է, որ Ֆրանսիան մեր երկիր է ուղարկում ոչ թե դիվանագետի, այլ՝ հետախուզության ոլորտի փորձառու գործչի, ասել է թե՝ Երեւանի հետ կապերը դիտարկում է այդ պրիզմայով, իսկ անվտանգության ոլորտում համագործակցության պնդումներն ընդամենը Փաշինյանի «եվրոպական» անիրական երազանքի մասն են, որն իսկական մղձավանջ է դառնում հայ ժողովրդի համար։ Ավելին, Ֆրանսիան չի թաքցնում, որ ձգտում է Հայաստանի միջոցով կենսագործել իր հակառուսաստանյան ծավալապաշտական նկրտումները։

Կարճ ասած՝ Հայաստանին Հարավային Կովկասում ամենահուսալի դաշնակից անվանելով, Ելիսեյան պալատում այլ՝ «վտանգավոր» ծրագրեր են գեներացնում՝ առանց այն էլ գոյաբանական ու անվտանգային սպառնալիքներ ունեցող Հայաստանը վերածելու Ֆրանսիայի «հետախուզական գործիքի»՝ մի կողմից սադրելով, մեր երկրի դեմ տրամադրելով Փարիզին մշտապես քննադատող եւ հայ ժողովրդին թշնամի համարող Բաքվին, մյուս կողմից՝ մեր ռազմավարական դաշնակից ու բարեկամ պետությանը՝ Ռուսաստանին, որի հետ հարաբերությունները Փաշինյանի մեղքով հասցվել են պատմական վատթարագույն մակարդակին։
Բայց Հայաստանի ու հայի ճակատագիրը չեն կարող, չպետք է որոշեն աշխարհի եւ ոչ մի մայրաքաղաքում՝ Փարիզից մինչեւ Մոսկվա, Վաշինգտոնից մինչեւ Դելլի։ Հունիսի 7-ը մեզ համար պետք է դառնա նաեւ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի եւ անվտանգային ռազմավարության կանխորոշման ելակետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի համար շատ կարեւոր է, որ Պուտինը ճանաչի ընտրությունների արդյունքները

Փաշինյանի համար շատ կարեւոր է, որ Պուտինը ճանաչի ընտրությունների արդյունքները Wed, 17 Jun 2026 17:45:09…

8 րոպե ago

Հրապարակվեցին «Մարտի 1-ի»-ի գործով եզրակացությունները. ինչ հայտնի դարձավ

Հրապարակվեցին «Մարտի 1-ի»-ի գործով եզրակացությունները. ինչ հայտնի դարձավ Wed, 17 Jun 2026 17:39:26 +0400 Latest…

14 րոպե ago

Սամվել Կարապետյանը հանդիպել է խմբագիրների հետ

Սամվել Կարապետյանը հանդիպել է խմբագիրների հետ Wed, 17 Jun 2026 17:30:19 +0400 Այսօր «Ուժեղ Հայաստան»…

23 րոպե ago

Պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի

Պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի Wed, 17 Jun 2026 17:30:05 +0400 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա…

23 րոպե ago

Ջախջախելու եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ

Ջախջախելու եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ Wed, 17 Jun 2026 17:27:25 +0400 Latest news from…

26 րոպե ago

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով Wed, 17 Jun 2026 17:24:14 +0400…

29 րոպե ago