Մենք գալիս ենք վերջ տալու սրանց իշխանությանը․ Աղվան Վարդանյան

Մենք գալիս ենք վերջ տալու սրանց իշխանությանը․ Աղվան Վարդանյան

Fri, 05 Jun 2026 12:48:24 +0400


ՎԻՃԱԿԸ ՆԵՏՎԱԾ Է

«Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանի խոսքը 2026թ. հունիսի 7-ի ընտրություններից առաջ
Մենք սահմանին ենք։ Մի կողմում մեր հոգեւոր-մշակութային-ռազմական-գործարար ժառանգությունն է, մյուս կողմում` մեծամիտ, պոռոտախոս, պոպուլիստ հերձվածողների անհայրենիք դատարկությունը։

Մի կողմում Մաշտոցն է, Նարեկացին, Թումանյանը, Կոմիտասը, Չարենցը, Սարյանը, Մաթևոսյանը. ասել է՝ իրական հայ ժողովուրդը, մյուս կողմում՝ ստախոս, վախկոտ, որկրամոլ, նենգ, պիղծ, քինախնդիր, մարդատյաց Նիկոլի ու իր փոքրիկ խմբակի ոչնչաբանությունը։
Մի կողմում ազգային նվաստացումն է, մյուս կողմում՝ մեր ինքնությամբ հպարտանալը, նոր հաղթանակների ձգտումը։
Մի կողմում Արարատն է և Էջմիածինը, մյուս կողմում Նիկոլի աթոռն ու կառավարական ամառանոցը։

Մի կողմում Քոչարյանի օրոք կառուցված Հյուսիսային պողոտան է, վերականգնված աղետի գոտին, մշակութային օջախները, Դավիթաշենի, Աշտարակի կամուրջները, նոր ճանապարհները, «Թումո» կենտրոնը, 100 հազարավոր աշխատատեղերը, նոր արտադրությունները, մյուս կողմում՝ ձյան հետ հալվող սրանց ասֆալտը և մնայուն ոչ մի բանը։

Մի կողմում հիստերիկ ճղճղոց է, մյուս կողմում՝ ծանրակշիռ խոսք ու կեցվածք։
Մի կողմում Հայաստանը աշխարհի ամենազայրացած երեք երկրներից մեկը դարձածները, ատելություն մարմնավորողները, մյուս կողմում՝ սեր և համերաշխություն բերողները։

Մի կողմում՝ ուժն է, կամքը, գործը, պետական մտածողությունը, ուժեղ, բարեկեցիկ Հայաստան, աշխարհում ազդեցիկ հայկական գործոն դառնալու վճռականությունը, մյուս կողմում՝ ալիևներին հանձնվածների թուլամորթությունը, խժռելը, ժանտախտի ժամին զվարճանալը վարքագիծ դարձրածների անպատասխանատու-անմարդկային գոյությունը։
Սահմանը գծված է. կա՛մ, կա՛մ։

Մենք գալիս ենք վերջ տալու սրանց իշխանությանը։ Գալիս ենք վերականգնելու հայի արժանապատվությունը։ Գալիս ենք պարտադրելու հարգանք մեր ու մեր պետության հանդեպ։ Վերագտնելու ինքներս մեզ, գալիս ենք ուժեղ, արդար, համերաշխ հայության ուժը արթնացնելու, գալիս ենք, որ այս հակահայ թյուրիմացությունը, հայության թերմացքը այլեւս երբեք գլուխ չբարձրացնի։
Գալիս ենք ուժով, մտքով, ոգով, խաչով։

Վիճակը նետված է, այլ տարբերակ չկա։ Հեռացնելու ենք եւ խիզախ, փորձառու, հայրենասեր մարդկանցով հպարտություն ենք բերելու մեր ժողովրդին, փակելու ենք մեր պատմության այս ողբերգական փուլը։
Հունիսի յոթը սուրբ Էջմիածնի օրն է։ Վստահ եմ՝ հենց այդ օրը մեր ժողովուրդը իր ընտրությամբ նոր էջ է բացելու, նոր սկիզբ, եւ մենք միասին դժվար, բայց անսասան գնալու ենք մեր երազանքի երկիրն ունենալու, Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու, աշխարհում գլուխը բարձր հայ մարդ վերստեղծելու ճանապարհով։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում Ձեզ։ Ասում եմ, եւ լինելու է։

Աղվան Վարդանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

7 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

8 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

8 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

8 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago