Նարեկը նավը հասցրեց իր հանգրվանին

Նարեկը նավը հասցրեց իր հանգրվանին

Fri, 05 Jun 2026 14:15:46 +0400


Շախմատում փորձառու խաղացողները մի հետաքրքիր հոգեբանական հնարք ունեն։ Երբ վստահ են իրենց ուժերի վրա, երբեմն նույնիսկ չեն շտապում նախաձեռնությունը վերցնել։ Ասում են՝ առաջին քայլը դու արա։ Երբեմն էլ գիտակցաբար զոհաբերում են մի քանի խաղաքար։ Ոչ թե որովհետև չեն գնահատում դրանք, այլ որովհետև վստահ են, որ ընդհանուր դիրքն իրենց օգտին է, և այդ փոքր կորուստը վերջնական արդյունքի վրա չի ազդելու։
Դա ուժեղի հոգեբանությունն է։

Երեկվա հեռուստատեսային բանավեճն ինչ-որ իմաստով հենց այդ տրամաբանության մեջ էր տեղավորվում։ Ընդդիմադիր դաշտի ամենախոշոր ուժերից մի քանիսը՝ «Հայաստան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստանը», նույնիսկ ներկայացուցիչ չէին ուղարկել։ Քաղաքական տեսանկյունից սա կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց հոգեբանական իմաստով այն ուներ բավական հստակ ուղերձ․ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ընկալվում որպես այնպիսի քաղաքական հակառակորդ, որի դեմ անհրաժեշտ է ամբողջ ուժերով դուրս գալ։

Սա արդեն քաղաքականից ավելի խոր՝ հոգեբանական գնահատական է։

Երբ մրցակցիդ համարում ես վտանգավոր, նրան երբեք մենակ չես թողնում խաղատախտակի առաջ։ Երբ սկսում ես նրան դիտարկել որպես թուլացած հակառակորդ, արդեն կարող ես քեզ թույլ տալ ռեսուրսների մի մասը պահել այլ մարտերի համար։
Եվ հենց այս հոգեբանական ֆոնի վրա էլ ընթացավ երեկվա բանավեճը։

Նիկոլ Փաշինյանի խոսքում և վարքագծում զգացվում էր այն լարվածությունը, որը սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ մարդը հասկանում է՝ նախկին ազդեցության մեխանիզմներն այլևս նույն արդյունավետությամբ չեն աշխատում։ Նա չէր խաղում նախաձեռնող խաղացողի պես։ Նա խաղում էր պաշտպանվողի պես։ Իսկ պաշտպանվողի ամենամեծ խնդիրն այն է, որ նա սկսում է արձագանքել, ոչ թե առաջնորդել։

Քանի որ բանավեճը խմբով էինք դիտում, մի պահ ներկաներից մեկը կողքինին հարցրեց.
-Դու տեսե՞լ ես, երբ մուկը թակարդն է ընկնում։ Նման զգացում ունեմ։
Համեմատությունը այլաբանություն էր, գուցե կոշտ, բայց այն ճշգրիտ նկարագրում էր տեսածի հոգեբանական մթնոլորտը։ Դա մարդու վարքագիծ էր, որը փորձում էր ելք գտնել փակվող տարածությունից։ Պատեպատ խփվող, անհավասարակշիռ, երբեմն իրար հակասող արձագանքներ։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ խոսքը ոչ այնքան հակառակորդներին համոզելու, որքան սեփական վիճակը փրկելու փորձի մասին է։ Իսկ քաղաքականության մեջ կա մի դաժան օրենք․ երբ սկսում ես պայքարել ոչ թե հաղթելու, այլ պարզապես չպարտվելու համար, պարտությունն արդեն շատ մոտ է լինում։

Անկեղծ ասած, ընդդիմադիր քաղաքական ուժերին տարիներ շարունակ տեսել ենք քաղաքական դաշտում՝ իրենց ուժեղ և թույլ կողմերով։ Միակ նոր դեմքը Նարեկ Կարապետյանն էր։ Երբ նա առաջին անգամ մտավ քաղաքական գործընթացների մեջ, շատերի նման ես էլ մտածում էի՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն ընտրել քաղաքական փորձ չունեցող այս երիտասարդին։ Սակայն ժամանակի ընթացքում այդ հարցի պատասխանը կարծես ինքն իրեն տրվեց։

Քաղաքական դաշտ էր մտել մարդ, որը գիտի իր սահմանները, չի փորձում բոլորից բարձր խոսել, չի ոտնահարում ուրիշների սահմանները և ամենակարևորը՝ ունի հստակ արժեքային համակարգ։ Այդ հանգամանքը հատկապես կարևոր է այն ժամանակներում, երբ քաղաքականության մեջ հաճախ ավելի շատ դերասանություն կա, քան համոզմունք։

Նարեկ Կարապետյանի ուժը ոչ թե բարձր խոսելու, այլ սառնասրտություն պահպանելու մեջ էր։ Նա հիշեցնում էր նավապետի օգնականի, որը փոթորկի ժամանակ խուճապի չի մատնվում, չի սկսում աջ ու ձախ հրամաններ արձակել, այլ պարզապես պահում է ուղղությունը։ Իսկ քաղաքական հոգեբանության մեջ սառնասրտությունն ավելի ազդեցիկ է, քան ագրեսիան։ Մարդիկ բնազդաբար վստահում են նրան, ով ճգնաժամի պահին չի կորցնում հավասարակշռությունը։

Երեկվա բանավեճի ամենահետաքրքիր շերտն էլ հենց սա էր։ Մի կողմում նկատելի էր Փաշինյանի լարվածությունը, նյարդայնությունը, վերահսկողությունը վերականգնելու ջղաձիգ փորձը։ Մյուս կողմում՝ հանգստությունը և սեփական դիրքերի նկատմամբ վստահությունը։
Նավաշինության մեջ ասում են՝ նավը հազվադեպ է խորտակվում միայն արտաքին փոթորկից։ Ավելի հաճախ այն կործանվում է, երբ ներսում ճեղք է առաջանում, և ջուրը սկսում է լցվել ներս։ Եվ երեկվա բանավեճի ընթացքում մի պահ թվում էր, թե հենց այդ ճեղքն է երևում։ Ոչ թե արտաքին հակառակորդի ուժը, այլ ներքին քայքայումը։ Ոչ թե թշնամու հարվածը, այլ վստահության կորուստը։
Ու հենց այդ պահին հնչած ամենակոշտ գնահատականը քաղաքական չէր, այլ բարոյական.
«Նավը խորտակող մի ուժ կա։
Եվ այդ մեկը դու՛ ես։
Եվ այդ մեկը դու՛ ես։
Եվ այդ մեկը դու՛ ես…»։

Իսկ հետո եկավ այն, ինչ հաճախ տեղի է ունենում քաղաքական պարտություններից հետո։ Երբ բանավեճում չես կարողանում վերադարձնել կորցրած նախաձեռնությունը, առաջանում է գայթակղություն դա անել ուժային գործիքներով։
Քաղաքական բանավեճից հետո օրակարգը լցվեց փաշինյանական քաղաքական ձերբակալություններով։ Դա հիշեցնում է այն ուսանողին, որը քննությունից հինգ րոպե առաջ հանկարծ հիշել է, որ չի սովորել։ Ուժեղ դիրքում գտնվող մարդը սովորաբար փորձում է հաղթել փաստարկով։ Երբ փաստարկը չի բավարարում, առաջ է գալիս ուժի ցուցադրության գայթակղությունը, որն իրականում ուժ չէ, այլ պարտության տագնապ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դոնալդ Թրամփն ու Մոջթաբա Խամենեին կհանդիպեն

Դոնալդ Թրամփն ու Մոջթաբա Խամենեին կհանդիպեն Fri, 05 Jun 2026 18:00:29 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

12 րոպե ago

Րաֆֆու անվան 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ այսօր ՔՊ-ի հավաքի․ ահազանգ

Րաֆֆու անվան 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ այսօր ՔՊ-ի հավաքի․ ահազանգ…

19 րոպե ago

Մեր գլխին լցրած սուտը, չի համեմատվի ամբողջ մարդկության պատմության հավաքական ստերի քանակի հետ

Մեր գլխին լցրած սուտը, չի համեմատվի ամբողջ մարդկության պատմության հավաքական ստերի քանակի հետ Fri, 05…

21 րոպե ago

Որ քաղաքական ուժերն ինչպես են պայքարելու կոռուպցիայի դեմ

Որ քաղաքական ուժերն ինչպես են պայքարելու կոռուպցիայի դեմ Fri, 05 Jun 2026 17:45:38 +0400 Կիրակի…

27 րոպե ago

ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը

ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը Fri,…

40 րոպե ago

«Գուցե դեռ չեք լսել, որ երեխաներ եմ ուտում»․ Ալբանիայի վարչապետ

«Գուցե դեռ չեք լսել, որ երեխաներ եմ ուտում»․ Ալբանիայի վարչապետ Fri, 05 Jun 2026 17:30:46…

42 րոպե ago