Մոսկվան «գաղտնազերծել» է ԱՄՆ-ի՝ TRIPP-ի հետ կապված իրական նպատակը

Մոսկվան «գաղտնազերծել» է ԱՄՆ-ի՝ TRIPP-ի հետ կապված իրական նպատակը

Fri, 05 Jun 2026 14:30:50 +0400


«Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է ոչ թե տնտեսական օգուտի, այլ Իրանի նկատմամբ լրացուցիչ հետախուզություն վարելու հնարավորության համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստի-ն։

Պաշտոնյայի պնդմամբ, TRIPP նախագիծը դեռևս «զրոյական փուլում» է, իսկ երթուղու հեռանկարները դեռ պետք է հաշվարկվեն։ Նրա խոսքով, միամտություն է կարծել, թե ԱՄՆ-ն նման նախագծում ներդրումներ է անում միայն տնտեսական օգուտի համար։

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ներկայումս ապրանքների փոխադրումներն ընթանում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով։ Այն ծանրաբեռնված չէ և արդիականացվում է։

Բացի այդ, Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից նույնպես ժամանակակից ավտոճանապարհ է կառուցվում։ Ռուս պաշտոնյայի խոսքով՝ աշխատանքներն արդեն մեծամասամբ կատարված են։

«Ակնհայտ է նաև, որ ամերիկացիները, նույնիսկ եթե ներդրումներ անեն «Թրամփի միջանցքում», այստեղ կարող են նաև այլ խնդիրներ ունենալ։ Իմ կարծիքով դա ռազմական և հետախուզական ներկայության ապահովումն է իրանական սահմանների մոտ»,-ասել է Շևցովը ՍՊՄՏՀ-2026-ի ընթացքում Հարավային Կովկասին նվիրված ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստում։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն սիրում է պահպանել ու պաշտպանել իր ներդրումները, և չի բացառել, որ այդ նպատակով «Թրամփի ուղում» կարող են մասնավոր ռազմական ընկերություններ հայտնվել։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման») նախագծի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

Նախօրեին էլ՝ հունիսի 4-ին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է փաստաթուղթը, որի տակ արդեն առկա էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես է մարդկությունը դիմագրավելու երկնաքարերի «գրոհին»

Ինչպես է մարդկությունը դիմագրավելու երկնաքարերի «գրոհին» Mon, 16 Nov 2026 22:00:44 +0400 Մարդկությունը դեռեւս չունի…

8 րոպե ago

«Եզդիների տանը» փակցված է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին

«Եզդիների տանը» փակցված է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին Mon, 16 Nov 2026 21:45:32 +0400…

24 րոպե ago

«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով

«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով Mon, 16 Nov 2026 21:37:41 +0400…

31 րոպե ago

Հայտնի թենիսիստը պայքարում է օնկոհիվանդության դեմ

Հայտնի թենիսիստը պայքարում է օնկոհիվանդության դեմ Mon, 16 Nov 2026 21:30:44 +0400 Աշխարհի նախկին առաջին…

38 րոպե ago

Վաղուց ժամանակն է «Անտի-Նիկոլ» կոնցեպտից անցում կատարել «Պոստ Նիկոլ» կոնցեպտի․ Աշոտյան

Վաղուց ժամանակն է «Անտի-Նիկոլ» կոնցեպտից անցում կատարել «Պոստ Նիկոլ» կոնցեպտի․ Աշոտյան Mon, 16 Nov 2026…

44 րոպե ago

«Շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնայի Դիլիջան այցի ժամանակ»

«Շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնայի Դիլիջան այցի ժամանակ» Mon, 16 Nov…

53 րոպե ago