Բարոյականի եւ անբարոյականի մասին խոսելու տեղ իշխանական քարոզիչները չունեն

Բարոյականի եւ անբարոյականի մասին խոսելու տեղ իշխանական քարոզիչները չունեն

Fri, 05 Jun 2026 15:15:45 +0400


Հայաստանում, հատկապես՝ իշխանությունների կողմից, ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ եթե մարդը չի ապրում Հայաստանում, իր ապագան Հայաստանի հետ չի կապում, երեխաները եւ թոռները Հայաստանում չեն ապրում, եւ Հայաստանն ընկալվում է որպես, օրինակ, նախնիների երկիր, ապա նա բարոյական իրավունք չունի Հայաստանում մասնակցելու ընտրություններին, նույնիսկ եթե պահպանել է ՀՀ քաղաքացիությունը։

Իմ խորին համոզմամբ՝ սա կեղծ ու վնասակար թեզ է։ Նախ, որովհետեւ բարոյական իրավունք ասվածն ինքնին անհասկանալի կատեգորիա է։ Կա իրավունք, օրինակ՝ սահմանադրականորեն երաշխավորված իրավունք, եւ վերջ։ Եթե մարդը ՀՀ քաղաքացի է, ապա, անկախ այն բանից, թե որտեղ է բնակվում, նրա սահմանադրական իրավունքները չեն սահմանափակվում, ներառյալ՝ նաեւ ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունքը։ Հետեւաբար, ցանկացած հակառակ կարծիք արդեն քաղաքական շահարկում է՝ գործող իշխանությունների շահերը սպասարկելու միտումով արված։ Եթե բարոյականությանն անդրադառնանք, ապա շատ ավելի անբարոյական են, օրինակ՝ «ինչու դու պատերազմում չես զոհվել» թեզի գեներացումն ու շրջանառության մեջ դնելը կամ մարդկանց կրոնական զգացումները վիրավորելը, երբ ցանկացած խնդրի կարգավորման բնականոն ու ընդունված տարբերակներ եւ ընթացակարգեր կան։ Ու այսպիսի բազմաթիվ թեզեր, որոնք հատկապես 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո գեներացվել ու ներդրվել են մեզանում, որոնց հետ ստիպված ենք եղել առերեսվել թե՛ Հայաստանում, թե՛ դրսում։

Բացի այդ, դրսում ապրող բազմաթիվ հայեր, ովքեր պահպանել են ՀՀ քաղաքացիությունը, Հայաստանում ունեն շարժական կամ անշարժ գույք, բանկային հաշիվ կամ ավանդներ, բիզնեսներ ու ներդրումներ, որոնց համար կատարում են որոշակի հարկային եւ այլ պարտավորություններով պայմանավորված վճարումներ։

Այսինքն՝ ինչ-որ ձեւով մաս­նակցում են Հայաստանի պետական բյուջեի գոյացմանը, եւ դա արդեն իսկ նրանց «բարոյական իրավունք» է վերապահում՝ լիարժեքորեն մասնակցելու Հայաստանում առաջիկա հինգ տարիների իշխանության ձեւավորման պրոցեսին։ Չենք խոսի տարբեր հիմնադրամներին ու ծրագրերին դրամ ուղարկելու, համազգային հանգանակություններին մասնակցելու, պատերազմի ժամանակ օգնություն ցուցաբերելու կամ նմանատիպ այլ բաների մասին, համարելով, որ դա բարի գործ է, որն արվել է Աստծո առաջ, ու, վերջին հաշվով, գնահատողն Աստված է։ Ոչ էլ կշեշտենք, որ Ռուսաստանից, օրինակ, Հայաստան տարեկան դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների ծավալը 4 միլիարդ դոլար է, ու, անկախ նպատակից, ամեն դեպքում, դա ծախսվում է Հայաստանում, «ներարկվում» է Հայաստանի տնտեսության մեջ եւ կարելի է համարել հենց ռուսաստանաբնակ հայության մասնակցություն Հայաստանի տնտեսական կյանքին։ Եվ եթե խիստ բարոյականությանը նայենք, ապա ինչքա՞ն բարոյական կգնահատեն այս թեզի ջատագովներն այն, որ Գնել Սանոսյանի եւ Լուսինե Բադալյանի որդիները հիվանդության հիմքով ազատվել են բանակից, բայց շարունակում են զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։ Եվ եթե սա արդարացնում եք ու անբարոյական չեք համարում, ապա ավելի քան աբսուրդային է սփյուռքում բնակվողների ընտրական իրավունքի իրացումն անբարոյական համարելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը Sat, 29…

6 ժամ ago

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ Sat, 29 Aug 2026 23:30:03 +0400 Մոսկվայի մետրոյում…

6 ժամ ago

Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից

Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Sat, 29 Aug 2026 23:15:58 +0400…

7 ժամ ago

Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներ

Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներ Sat, 29 Aug 2026 23:00:16 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

7 ժամ ago

Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է

Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է Sat, 29 Aug 2026 22:45:00 +0400 «Հայաստան»…

7 ժամ ago

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու

Դեսպանին կանչել են՝ բողոքի նոտա հանձնելու Sat, 29 Aug 2026 22:30:59 +0400 Անկարայում Ուկրաինայի դեսպանը…

7 ժամ ago