Ես ասել եմ, թե Նիկոլն ինչերի է ընդունակ իշխանությունը պահելու համար

Ես ասել եմ, թե Նիկոլն ինչերի է ընդունակ իշխանությունը պահելու համար

Fri, 05 Jun 2026 16:45:31 +0400


«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

– Նիկոլ Փաշինյանի խամաճիկներից մեկը` Արամ Զավենի Սարգսյանն այսօր դիմել է ԿԸՀ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրացումը կասեցվի: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իրեն ծառայող մարդ-կուսակցությունները ցայտնոտի մեջ են և որոշել են ընտրությունից ժամեր առաջ նման ծայրահեղ քայլի գնալ: Ի՞նչ հետևանքներ կունենա այս քայլը` Ձեր գնահատմամբ:

– Ինձ համար այս ամենը կանխատեսելի էր: Այն, որ ուժերից մեկին, բնականաբար` ամենամեծ ընդդիմադիր ուժին պետք է դուրս մղեն: Երեկ Հանրայինի ջախջախիչ դեբատներից հետո, երբ անգամ Նիկոլը չկարողացավ որևէ արգումենտ պեղել, որովհետև իր բոլոր ֆիշկաները այս տարիների ընթացքում կորցրել են իրենց արժանահավատությունը անգամ երդվյալ նիկոլականների կողմից: Անգամ որոշ նիկոլականների մոտ մի հարց է ծագում. եթե դու անգամ ճիշտ ես, ապա ութ տարին բավարար ժամանակահատված էր այդ տիեզերական գալակտիկական գողոնները վերադարձնելու համար… Նիկոլը պարտվեց Նարեկ Կարապետյանին, Արման Թաթոյանին, Լևոն Զուրաբյանին, Էդմոն Մարուքյանին…. վստահ եմ, որ Նիկոլը ունի հարցման իրական տվյալները ու անկախ այն բանից, թե քանի մարդ ավտոբուսներով հանրահավաքի կտանեն, միևնույն է` նա գիտի, որ հավաքական ընդդիմությունն իրեն հաղթելու է: Ըստ հարցումների, հարցվածների զգալի մասը հրաժարվում է պատասխանել հարցերին: Ասում են` այո, գնալու ենք ընտրության, բայց չենք պատասխանի հարցերին: Դա նշանակում է, որ խոսքը ընդդիմության կողմնակիցների մասին է, որովհետև Նիկոլի կողմնակիցները ագրեսիվ զանգված է ու ասում է, որ պարտադիր գնալու է ընտրության, դրա հետ զուգահեռ մի հատ սերիալի սցենար է պատմում, թե ինչու է ընտրելու Նիկոլին: «Հանրապետություն» կուսակցությունը, Արամ Սարգսյանը երեկ հրաժարվեց այդ քայլին գնալ, սակայն հասկանալի է, որ նա ոչ մի հարց չի որոշում: Ես իմ ընդդիմադիր գործընկերներին ասել եմ, թե Նիկոլը ինչերի է ընդունակ իշխանությունը պահելու համար, նրանք բոլորը բացառել են, ասելով, որ անհնար է:

– Բայց ինչո՞ւ Արամ Սարգսյանի ձեռքով:

– Ի՞նչ տարբերություն: Հմայակ Հովհաննիսյանի ու նրա նման մանր իքիբիրների ձեռքով նման բան անելը ծիծաղելի կարող էր լինել, դրա համար դիմեցին Արամի օգնությանը: Ես դիմում եմ իմ ընդդիմադիր գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր հաղթահարելու են անցողիկ շեմը: Եթե կասեցվի «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը, իսկ նրանք շարունակեն ընտրական պայքարը, ապա ոչ մի պարագայում չի կարելի քվեարկել Նիկոլի հետ ընտրության գնացող որևէ ընդդիմադիրի: Իրենք շատ լավ գիտեն, որ առանց Սամվել Կարապետյանի ուժի չեն կարող իշխանություն փոխել, ու եթե շարունակեն իրենց ընտրապայքարը, ապա դա կնշանակի, որ իրենց համար մանդատն է ամենակարևորը: Թող ես սխալվեմ, ուրախ կլինեմ, որ սխալվեմ, բայց ես կարծում եմ, որ ընդդիմադիր մյուս ուժերը հլուհնազանդ ընտրության են գնալու: Խոսքը 20-22 մանդատի մասին է լինելու` բոլորը միասին: Պետք է մերժել այդ մանդատի մեռածներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

2 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

2 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

2 ժամ ago

Անտառային հրդեհ Թուրքիայում

Անտառային հրդեհ Թուրքիայում Sun, 30 Aug 2026 23:15:27 +0400 Թուրքիայի Մուղլայի նահանգի Ֆեթխիե շրջանում անտառային…

2 ժամ ago

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել Sun, 30 Aug 2026 23:00:17 +0400 Թուրքիայի Ադանայի…

2 ժամ ago

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան Sun, 30 Aug 2026 22:58:39…

2 ժամ ago