Մերժի՛ր սուտը, թույլ մի՛ տուր հիմա էլ ոչնչացնեն Հայաստանն ու Հայաստանի ինքնիշխանությունը

Մերժի՛ր սուտը, թույլ մի՛ տուր հիմա էլ ոչնչացնեն Հայաստանն ու Հայաստանի ինքնիշխանությունը

Fri, 05 Jun 2026 17:24:36 +0400


Սիրելի՛ հայրենակից,
Հունիսի 7-ին գնա՛ ընտրության։
Քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին։
Գիտեմ, համարում ես, որ քեզ խաբել ու խաբում են։
Գիտեմ, որ հիասթափված ես, բայց խնդրում եմ, կատարես քո վճռորոշ քայլը, մասնակցես ընտրության՝ ունենաս քո անփոխարինելի ներդրումը։ Ներդրում, որը բերելու է փոփոխություններ։
2018-ին քեզ խոստացել էին երջանիկ Հայաստան, սեր և համերաշխություն․ բերեցին պառակտում, զոհեր և արցունքներ։
2021-ին քեզ խոստացել էին ազատագրված Արցախ, այսօր հրաժարվել են Արցախից ամբողջությամբ՝ կոտրելով նաև Հայաստանի ողնաշարը։
Այսօր քեզ խոստանում են ինքնիշխան Հայաստան, նույնկերպ ստելու և հրաժարվելու են նաև Հայաստանից։
Սիրելի՛ հայրենակից, Խնդրու՛մ եմ, հունիսի 7-ին մասնակցի՛ր ընտրության․ մերժի՛ր սուտը, թույլ մի՛ տուր հիմա էլ ոչնչացնեն Հայաստանն ու Հայաստանի ինքնիշխանությունը։
‼️Գնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել։ Գնա՛, որ հուսահատ Հայաստանին փոխարինի հույսով լի Հայատանը, խեղճացած Հայաստանին փոխարինի հզոր Հայաստանը, անհավատ Հայաստանին փոխարինի հավատով լի Հայաստանը, թույլ Հայաստանին փոխարինի ուժեղ Հայաստանը։
‼️Գնա՛ ընտրության, որ արժանապատվությունը չլինի հակադրություն բարեկեցությանը։
‼️Գնա՛, որ ապրենք։ Ապրենք մեր Հայաստանում, ապրենք անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ։
Հունիսի 7-ին հենց քո՛ ձայնն է որոշիչ լինելու։
✅Քվեաթերթիկ համար 3։
Գնա՛, որ ունենանք ուժեղ Հայաստան։
Աստված պահապան բոլորիս,
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը

Նաիրի Սարգսյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիմա էլ «պատմություն» բառի հետ է կռիվ տալիս

Հիմա էլ «պատմություն» բառի հետ է կռիվ տալիս Wed, 14 Oct 2026 13:00:11 +0400 Latest…

26 րոպե ago

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին Wed, 14 Oct 2026 12:59:23 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

27 րոպե ago

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները Wed, 14 Oct…

34 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի բանկերում

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի բանկերում Wed, 14 Oct 2026 12:45:27 +0400 Հայաստանի արտարժույթի…

41 րոպե ago

60 քննիչ է զբաղվում Քոչարյանի գործով

60 քննիչ է զբաղվում Քոչարյանի գործով Wed, 14 Oct 2026 12:40:52 +0400 ՀՀ երկրորդ նախագահ…

46 րոպե ago

Որտեղ են հուղարկավորել Կաշպիրովսկուն

Որտեղ են հուղարկավորել Կաշպիրովսկուն Wed, 14 Oct 2026 12:30:51 +0400 Ռուս հայտնի հոգեթերապեւտ Անատոլի Կաշպիորվսկուն…

56 րոպե ago