Ի՞նչ են այս անգամ հորինել ռեժիմի գրպանային քննիչները

Ի՞նչ են այս անգամ հորինել ռեժիմի գրպանային քննիչները

Fri, 05 Jun 2026 19:16:33 +0400


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրում է․ «Ինձ հետ որևէ կարգավիճակում աշխատած յուրաքանչյուր ոք գիտի, որ երբևէ չեմ արել որևէ բան, որ կարող է հակառակ լինել իմ ծառայության նպատակներին, առավել ևս` պետական շահին: Անկախ նրանից, եղել եմ պետական պաշտոնի, մասնավոր հատվածում, թե հասարակական գործունեության մեջ, ինչպես օրինակ, բազմաթիվ կառույցների խորհուրդների անդամ կամ ղեկավ եղածս շրջանում, միշտ արել եմ առավելագույնն ինձ վստահված կառույցի կամ ոլորտի զարգացման և առաջընթացի համար: Եվ արել եմ դա միշտ բարձր արդյունավետությամբ: Բացառություն չէ նաև Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնում իմ աշխատանքը:

Չգիտեմ, թե ի՞նչ են այս անգամ հորինել ռեժիմի գրպանային քննիչները: Համալսարանի գույքի օտարման այս դեպքն առհասարակ չեմ մտաբերում, բայց վստահաբար գիտեմ, որ բացառված է, որ որոշում կայացրած լինենք, որ հակառակ լիներ Բրյուսովի անվան ինստիտուտի շահերին: Ես գիտեմ, որ մենք նման բան երբեք չէինք անի, ուստի չափազանց հանգիստ եմ այս նոր, ինչպես նաև նախկին մտացածին մեղադրանքների մասով:

Ակնհայտ է, որ այսօրվա քննչականի հապճեպ հրապարակումն առաջին հերթին ուղված է իմ լավ ընկերոջը, Հայաստանի ընդդիմադիր դաշտի ամենամտածող, կարող և ազդեցիկ դերակատարներից մեկին, բացառիկ հայրենասեր Արմեն Աշոտյանին իր երեկվա եթերի համար պատժելուն և առաջիկա ներպետական զարգացումներին նրա մասնակցությունը կանխելուն: Փոխարենը, քաղաքական ընդդիմախոսների դեմ գործ կարելը պարզապես ամոթալի երևույթ չէ, դա ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ արգելված և հետևաբար հանցավոր արարք է:

Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հունիսի 7-ին մեկ մարդու պես մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Դրանք ավելին են, քան խորհրադարանական ընտրություն: Դրանք երկիրը ազգակործան պատուհասից, խրոնիկ կապիտուլյանտից փրկելու վերջին հնարավորությունն է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բարձրացել է 7 սմ-ով

Բարձրացել է 7 սմ-ով Mon, 15 Jun 2026 17:45:18 +0400 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի…

12 րոպե ago

Ծիծաղ է առաջանում

Ծիծաղ է առաջանում Mon, 15 Jun 2026 17:36:21 +0400 Վերաքննիչ դատարանը այսօր հրապարակելու է Մասիսի…

21 րոպե ago

Շնորհավորել է Թրամփին՝ 80-ամյակի առիթով

Շնորհավորել է Թրամփին՝ 80-ամյակի առիթով Mon, 15 Jun 2026 17:30:21 +0400 Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ…

27 րոպե ago

Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը

Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը Mon, 15 Jun 2026 17:15:57 +0400…

42 րոպե ago

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար Mon, 15 Jun 2026 17:11:42 +0400 Արդեն…

46 րոպե ago

ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 անձի․ ովքեր են

ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 անձի․ ովքեր են Mon, 15 Jun 2026 17:04:41…

53 րոպե ago