Կարող ա՞ աղավնի չէր, այլ չթռչող կոկորդիլոս

Կարող ա՞ աղավնի չէր, այլ չթռչող կոկորդիլոս

Fri, 05 Jun 2026 21:15:57 +0400


Նիկոլի և աղավնու մենամարտի կադրերն ինձ հանգիստ չեն տալիս: Լավ ինչպե՞ս է պատահում, որ մարդն աղավնին բաց է թողնում, ասում է՝ թռի, և աղավնին չի թռչում: Այ տղա Գարիկ, կարողա՞ դա աղավնի չէր, այլ կոկորդիլոս՝ ձու ածող, քարաճիկ ունեցող կենդանի: Չէ՞… Այդ դեպքում ինչո՞ւ չթռավ: Ի՞նչ… Դիմեմ Պապոյանի՞ն… Բայց նա համեմատաբար նոր մարդ է…

Զանգեցի Պապոյանին… Դա, ասաց, աղավնու նոր տեսակ է, որ մեր իշխանության օրոք է բուծվել՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ: Չեն թռչում, միայն ձու և միս են տալիս: Մենք այդկերպ դիվերսիֆիկացրել ենք Հայաստան ներկրվող թռչնամսի և ձվի շուկան:
-Կներեք, պարոն Պապոյան, բայց ես տեսա, թե ինչպես աղավնին ծրտեց Նիկոլի ձեռքին: Դուք այդտեղ դավադրության պես բան չե՞ք նկատում:
-Ոչ:
-Բայց աղավնին ծրտեց, ես տեսա, Նիկոլն էլ անձեռոցիկով ձեռքը սրբեց:
-Բոլոր աղավնիներն էլ, եթե անգամ թռչող տեսակից չեն, իրենց կյանքում մեկ անգամ ծրտում են: Ուղղակի համընկել է:
-Այսինքն, Դուք դավադրության վարկածը բացառո՞ւմ եք:
-Այո: Դա պարզ համընկնում է:
-Բայց աղավնին, երբ Նիկոլը նրան օդ թռցրեց, թափահարեց թևերը, որ թռչի: Կարծեմ՝ երկու անհաջող փորձ եղավ, բայց աղավնին չթռավ: Ինչպե՞ս կբացատրեք դա: Դուք Նիկոլին չէի՞ք զգուշացրել, որ դա չթռչող աղավնի է:
-Մենք ոչ մի բան էլ պարոն Փաշինյանին չենք նախազգուշացնում: Համարեք, որ անակնկալ ենք մատուցել:
-Անակնկա՞լ: Եվ ինչպե՞ս ընդունեց պարոն Փաշինյանը ձեր այդ անակնկա՞լը:
-Չեմ կարող ասել, այդ դեպքից հետո մենք դեռ չենք հանդիպել:
-Կարո՞ղ եմ ձեզ շնորհավորել նոր ցեղատեսակի աղավնի ստանալու կապակցությամբ:
-Կարող եք, ես անչափ շնորհակալ կլինեմ:
-Շնորհավորում եմ… Բայց մի վերջին հարց՝ իսկ դուք բացառո՞ւմ եք, որ այդ աղավնու թևերի փետուրները նախապես «քաշել» էին, որ նա չթռչի…
-Դուք դարձյա՞լ դավադրությունների տեսությունն եք զարգացնում:
-Բայց ինչո՞ւ ոչ, պարոն Պապոյան: Նիկոլի գլխին քի՞չ բան եկավ այս քարոզարշավի ընթացքում: Այդքան համընկնում կլինե՞ր, որ համընկավ, էն էլ բացառապես Նիկոլի մարզային այցելությունների ժամանակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիկին նախարար, հիմա գո՞հ եք տեղի ունեցածից

Տիկին նախարար, հիմա գո՞հ եք տեղի ունեցածից Wed, 11 Nov 2026 12:09:40 +0400 «Ուժեղ Հայաստան»…

12 րոպե ago

Թույլ չենք տա, որ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դեպքը

Թույլ չենք տա, որ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դեպքը Wed, 11 Nov 2026…

18 րոպե ago

ՀՀ-ում ընդդիմադիր լինելը այլևս հավասազոր է մահվան. Յոլյան

ՀՀ-ում ընդդիմադիր լինելը այլևս հավասազոր է մահվան. Յոլյան Wed, 11 Nov 2026 12:01:00 +0400 Latest…

21 րոպե ago

Արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի

Արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի Wed, 11 Nov 2026 12:00:12 +0400 ԱԺ…

21 րոպե ago

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը Wed, 11 Nov 2026 11:55:04…

27 րոպե ago

Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի խցում

Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի խցում Wed, 11 Nov 2026 11:49:57 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

32 րոպե ago