Երրորդ ռաունդը նույնպես ավարտվեց։
Եթե առաջին «Բանավեճի» ժամանակ սպասում էի ծրագրերի, երկրորդի ժամանակ՝ հրաշքի, ապա երրորդի դեպքում արդեն պարզապես դիտում էի, թե զզվանքի որ նոր ռեկորդն է գրանցվելու։
Եվ, պետք է խոստովանել, մասնակիցները չհիասթափեցրին։
Հայաստանում զզվելը վաղուց դարձել է ազգային մարզաձև։
Առավոտյան զզվում ես ընդդիմությունից։
Կեսօրին՝ իշխանությունից։
Երեկոյան՝ երկուսից միասին։
Հետո բացում ես սոցիալական ցանցերը, ու սկսվում է լրացուցիչ փուլը։
Բանավեճի փոխարեն՝ վիրավորանք։
Ծրագրերի փոխարեն՝ հին հաշիվների մարում։
Ապագայի փոխարեն՝ անցյալի անվերջ վերաթողարկում։
Երեք ռաունդ շարունակ փորձում էի հասկանալ, թե ով ինչ է պատրաստվում անել երկրի, «քաղաքացու» համար։
Փոխարենը ինձ՝ (մեզ) մանրամասն բացատրեցին, թե ով ում չի սիրում, ով ում է մեղադրում և ով ում հետ երբեք չի նստի նույն սեղանի շուրջ։
Արդյունքում միակ բանը, որ իսկապես միավորեց բոլոր կողմերին, զզվանքի ընդհանուր մթնոլորտն էր։
Այնքան, որ արդեն սկսում ես մտածել՝ գուցե սա էլ է նախընտրական ծրագիր։
Պարզապես ոչ ոք չէր գրել։
Հ.Գ.
Եթե լինի չորրորդ ռաունդ, երևի արդեն ոչ թե «Բանավեճ Հանրայինում» կկոչվի, այլ՝ «Զզվանքի հայկական մարաթոն»։
Արիս Քարամյան,
Լոս Անջելես
Source: USAArmenia
Որքան է Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Thu, 15 Oct 2026 10:00:43 +0400 Թուրքիայի առևտրի նախարար Օմեր…
«Հրապարակ»․Իրենք իրենց մշակած սցենարի ձեռքը կրակն են ընկել Thu, 15 Oct 2026 09:45:42 +0400 Հոկտեմբերի…
«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները Thu, 15 Oct 2026 09:15:20 +0400 Ինչպես…
Ոչ մի լավ բանի ակնկալիք Thu, 15 Oct 2026 09:00:27 +0400 Մեր փորձառությունը մեզ հուշում…
«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Thu, 15 Oct 2026 08:45:34 +0400…
Շաքիի ահաբեկչի հարազատները հարցազրույց են տվել Thu, 15 Oct 2026 08:24:41 +0400 Շաքիի ահաբեկիչ Նասիմի…