Ըստ օրենքի, նորընտիր Ազգային ժողովում պետք է առնվազն 101 պատգամավոր լինի և ամենաքիչը երեք քաղաքական ուժ։ Այդ մանդատների համար մրցապայքարի են դուրս եկել 16 կուսակցություն ու 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 4, իսկ դաշինքներին՝ առնվազն 8 տոկոս քվե։
Թե ի վերջո ովքեր կհաղթահարեն այս արգելապատնեշը, պարզ կլինի ամենայն հավանականությամբ կեսգիշերն անց, երբ կամփոփվեն բոլոր՝ 2005 ընտրատեղամասերի արդյունքները։ Ըստ ՆԳՆ-ի, այս տարի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 հայաստանցի։
Ազգային ժողովի ընտրությունների համար հավատարմագրվել է 13 տեղական դիտորդական առաքելություն՝ ընդհանուր 2 672 դիտորդով։ ԿԸՀ-ի հրապարակած ցանկի համաձայն՝ ամենամեծ առաքելություններից են «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ 785 դիտորդ, «Անկախ դիտորդ»-ը՝ 752 դիտորդ, «Երիտասարդական ակումբների դաշնություն»-ը՝ 368 դիտորդ, «Համայնքի երիտասարդներ» ՀԿ՝ 315 դիտորդ:
Source: USAArmenia
Արցախը հանձնելու համար արդարացում չկա Mon, 19 Oct 2026 12:40:16 +0400 Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը…
1-ից 1.5 տարվա ընթացքում այս նախաձեռնությունը քաղաքացիներին կապահովի որակյալ և մատչելի դեղերով Mon, 19 Oct…
Հարձակվել են եվրոպացի դիվանագետների և լրագրողի վրա Mon, 19 Oct 2026 12:30:00 +0400 Իսրայելի իրավապահ…
Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել Mon, 19 Oct 2026…
Զոհերի մեջ երեխա կա․ ողբերգական միջադեպ՝ Հունաստանի ափերի մոտ Mon, 19 Oct 2026 12:00:31 +0400…
Ցույցերի պատճառով ՊՍԺ-Բարսելոնա խաղը կհետաձգե՞ն Mon, 19 Oct 2026 11:45:20 +0400 Փարիզը պատրաստվում է ֆուտբոլային…