Երկիրը կանգնած է նոր քաղաքական ստատուս-քվոյի հաստատման շեմին

Երկիրը կանգնած է նոր քաղաքական ստատուս-քվոյի հաստատման շեմին

Sun, 07 Jun 2026 16:18:47 +0400


Նոր քաղաքական ստատուս-քվո

ԱԺ ընտրությունների մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 847 226 ընտրող կամ 33.84 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել էր ընդամենը 49.4 տոկոս։
Այսօրվա դինամիկան արդեն իսկ վկայում է, որ Հայաստանի քաղաքացիները ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը։

Եթե մասնակցության այս դինամիկան պահպանվի մինչև քվեարկության ավարտը, ապա վերջնական ցուցանիշը կարող է հասնել 55–60 տոկոսի կամ ավելի։

Նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում։

Առաջին հերթին, բարձր մասնակցությունը վկայում է, որ հասարակության մեջ կուտակվել է փոփոխությունների և արդարության հստակ պահանջ։ Քաղաքացիները ցանկանում են իրենց ձայնով ազդել ընթացող գործընթացների վրա և որոշել երկրի զարգացման հետագա ուղղությունը։

Երկրորդ կարևոր հանգամանքը վարչական ռեսուրսի ազդեցության հարաբերական թուլացումն է։ Որքան բարձր է ընտրողների մասնակցությունը, այնքան ավելի դժվար է դառնում ընտրությունների արդյունքը պայմանավորել միայն իշխանության վարչական և ռեպրեսիվ լծակներով։ Այս պայմաններում որոշիչ է դառնում քաղաքացիների ազատ և գիտակից կամարտահայտությունը, իսկ քաղաքական մրցակցությունը ձեռք է բերում ավելի իրական և հավասար բնույթ։

Երրորդ՝ արդեն այժմ հստակ երևում է, որ ընտրական պայքարը հիմնականում կենտրոնացած է մի քանի խոշոր քաղաքական բևեռների շուրջ։ Գործող ընտրական շեմերի պայմաններում բարձր մասնակցությունը սովորաբար նպաստում է ձայների կենտրոնացմանը խոշոր ուժերի մոտ և սահմանափակում փոքր ուժերի հնարավորությունները։ Հետևաբար, իրատեսական է այն սցենարը, որ ապագա Ազգային ժողովում ներկայացված կլինեն առավելագույնը չորս ազդեցիկ քաղաքական ուժերը։
Հայաստանն այսօր կանգնած է չափազանց բարդ մարտահրավերների առջև՝ անվտանգային սպառնալիքներ, արտաքին քաղաքական տագնապներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ և հասարակական խոր բևեռացում։ Այս պայմաններում երկրին անհրաժեշտ է ոչ թե հերթական քաղաքական մենաշնորհը, այլ պետական մտածողության վրա հիմնված ազգային համաձայնություն և պատասխանատու կառավարում։

Հանրային այս ակտիվությունը պարտավորեցնում է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին դրսևորել պատասխանատվություն՝ կապիտալիզազնելու համար քաղաքական փոփոխությունները
Երկիրը կանգնած է փոփոխությունների կամ նոր քաղաքական ստատուս-քվոյի հաստատման շեմին։ Հասարակությունը պահանջում է նոր որակի քաղաքականություն և պատասխանատու կառավարում:

Սուրեն Սուրենյանց

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին Sat, 12 Sep 2026 09:30:02 +0400 Սաուդյան Արաբիայի էներգետիկայի…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը Sat,…

24 րոպե ago

Ազատությունը դրված է աճուրդի

Ազատությունը դրված է աճուրդի Sat, 12 Sep 2026 09:00:05 +0400 Ապօրինի գույքի բռնագանձման վարույթներին հետեւող…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Sat, 12 Sep 2026 08:45:07 +0400 Նիկոլ Փաշինյանն…

54 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը

«Հրապարակ»․ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը Sat, 12 Sep 2026 08:35:58…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում Sat, 12 Sep 2026 08:30:10 +0400 Վայոց ձորի…

1 ժամ ago