Կպաշտպանենք ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը

Կպաշտպանենք ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը

Sun, 07 Jun 2026 17:25:16 +0400


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի շեշտադրումները.

«Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը»։
«Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի»։
«Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացում հոդվածը»:
«Շատ եմ ցանկանում, որ լինի ազգային համախմբում, որ երկրում ճնշող մթնոլորտը վերանա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կարծիքն ազատ արտահայտել»։
«Եթե գոնե 10%-ով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն (ՀՀԿ-ի չմասնակցելու մասին) արդարացված էր»։
«Ես բոլորին խնդրում եմ մասնակցել ընտրություններին, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության»։
«Երբեք մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել»։
«Ես այսպիսի քարոզարշավ չեմ տեսել»։
«Սա ուղղակի աննախադեպ միջամտություն է, պետական ռեսուրսների աննախադեպ մսխում»:
«Եթե քվեարկության արդյունքներով ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ ընդդիմադիր ուժերից իրենց ձայները խլել»։
«Մեր մոտեցումը կլինի պաշտպանել ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը»։
«Նրանք, ովքեր վերահսկում էին ընտրությունները, այսօր աչքերը փակել են, որովհետև իրենց ղեկավարները կոնկրետ նպատակ ունեն, և այդ նպատակի համար ամենաբարձր մակարդակով մեծ ջանքեր են գործադրել՝ հրապարակավ, առանց որևէ բան թաքցնելու։ Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պիտի ինչ-որ բան նկատեն։
«Զենքը ցուցադրելու համար չէ՝ կռվելու համար է»։
«Ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից և հզոր՝ դա՞, թե՞ «Իսկանդերը»»:
«Ակնհայտ է, չէ՞, որ դա ոչ թե զորահանդես էր, այլ ինչ-որ մի ցուցադրություն, որպեսզի արդարացնեն այն ահռելի թվերը, որ մենք տեսնում ու լսում էինք՝ իբր գումարների տեսքով հատկացված պաշտպանության նախարարությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

2 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

2 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

2 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

2 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

2 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

2 ժամ ago