Դե, ամոթը կորցրած մարդիկ են` այլ բան չէինք էլ սպասում․․․
Mon, 08 Jun 2026 00:43:51 +0400
Քանի դեռ ընտրությունների արդյունքները չկան, մի քանի բան ասեմ ու կիսատ մնացած ֆիլմս շարունակեմ նայել: Ես տեղամաս առ տեղամաս արդյունքներին հետևել չեմ սիրում, առավոտյան ուղղակի կարդում եմ ԿԸՀ-ի հրապարակած ամփոփ տվյալները, որովհետև արդեն ինչ կա` կա…
Բավականին բարձր մասնակցություն եղավ: Շատ մեծ ճնշումներ ու այլանդակություններ եղան իշխանության կողմից ողջ ընթացքում: Դե, ամոթը կորցրած մարդիկ են` այլ բան չէինք էլ սպասում: Ընդհուպ քվեարկության օրը մարդկանց էին ձերբակալում…
Բայց ես միշտ մտածում եմ, որ հասարակությունը չի կարող, չպետք է կակղամորթի նման ենթարկվի իշխանական ճնշումներին, վախենա ամեն սպառնալիքից, կուլ տա իրեն տված պրիմիտիվ կտերը, ամեն ապուշ ներշնչանքի հավատա:
Այսինքն, պետք է խելք ու իմունիտետ դրսևորի: Իսկ եթե չունի` պետք է վերանա, տուժի, պատժվի, որովհետև մարդկության էվոլյուցիան ուժեղ ու խելացի տեսակներին է ապրելու, պետություն ունենալու շանս տալիս, եթե մեր ազգի հավաքական խելքն ու կամքը բավարար չեն, ուրեմն մեզ հետ կատարվող ողբերգություններն արդար են…ու ես հաշտ եմ այն մտքի հետ, որ ես փոքրամասնություն եմ և պետք է ենթարկվեմ մեծամասնության կամքին ու կրեմ այն խաչը, որը բաժին է հասել իմ անխելք ազգին…
Բայց ես հույս ունեմ, որ ամբողջության մեջ մենք վատը չենք ու դեռ վաղ է ձեռքը թափ տալ հայի վրա: Այնպես որ դեռ կտեսնենք` ինչ է ստացվել այս ընտրությունների արդյունքում:
Ուղղակի մի խորհուրդ այս քվեարկության արդյունքներին սրտատրոփ սպասողներին: Ի դեպ, էլի եմ ասել` ցանկացած արդյունքի դեպքում ոչ մեծ ցնծություն ապրեք, ոչ մեծ հիասթափություն, որովհետև այս ընտրությունները մեր ցավին դարման չեն անելու, ոչ էլ աշխարհի վերջն են լինելու: Սա մեծ, ծանր, տաժանակիր աշխատանքի սկիզբն է լինելու: Եթե իշխող խառնամբոխը մնաց, ավելի բարդ փուլ ենք մտնելու, եթե գնացին` շանս կա ու մի քիչ դյուրին կլինի ոտքի կանգնելը:
Իսկ սրանց հեռացումն անձամբ ես հատկապես ուզում եմ արագ լինի, որ այս հաբրգած, պոռոտախոս, անդաստիարակ ու չար զանգվածը զրկվի իշխանական լծակներից, սրանց լայվերն ու գռեհիկ դեմքերն այլևս չտեսնենք (առհասարակ չտեսնել չի հաջողվի, որովհետև սրանք մեր հասարակության ինչ որ հատվածի ներկայացուցիչն են), որ ռուբինյանների, արայիկների, կոնջորյանների ցինիկ պահվածքն` իրենց առաջնորդի գլխավորությամբ մնա անցյալում… որ քրեական մեթոդներով ազգին հալածելու նիկոլական դարը վերջապես ավարտվի…