Ոչ մի պարտություն ժողովուրդն այնքան ծանր չի զգացել, որքան քո «հաղթանակը»

Ոչ մի պարտություն ժողովուրդն այնքան ծանր չի զգացել, որքան քո «հաղթանակը»

Mon, 08 Jun 2026 12:45:38 +0400


Գիտե՞ք՝ ամենասարսափելին որն է։ Երբ օդում ծանրացած է պարտության հոտը, իսկ դու շարունակում ես համոզել, թե իբր՝ ժողովո՛ւրդ, սա հաղթանակի բույրն է։ Բայց մարդիկ դա արդեն շնչում են՝ առանց քո մեկնաբանության։

Փողոց դուրս եկեք․ ում հանդիպում ես՝ ընկճված է, հիասթափված, հոգնած։ Այդ ծանր հոգնածությունը միայն ֆիզիկական չէ․ դա ներքին կոտրվածք է։

Փաշինյան Նիկոլ, 2018-ին, այդպե՞ս էին տոնում հաղթանակը։ Ում հանդիպում էիր, թռչում էր, ասես թևեր ունենային ,ժպիտ կար դեմքներին, ցնծություն։ Նրանք, իրոք ընտրել էին քեզ ու փոփոխության էին սպասում։ Բայց այն, ինչ եկավ հետո, դարձավ ոչ թե սպասված առաջընթաց, այլ խորացող ազգային տառապանք։

Այսօր, երբ Արցախը հանձնվել է, երբ Հայաստանի սուվերեն տարածքները դարձել են կորուստների քարտեզ, ինչպե՞ս ես փորձում համոզել հայ մարդուն, թե սա հաղթանակ է, թե սա «պատմական ձեռքբերում» է։

2026-ը ժողովրդի զգացողությամբ ոչ թե հաղթանակի տարի է, այլ ծանր, պատմական պարտության օրագիր։ Կասեք՝ իրենք ձայն են տվել ինձ, և միայն ես իրավունք ունեմ խոսել ժողովրդի անունից։ Բայց իրականում հենց ժողովուրդն է այսօր կանգնած քո ,,ընտրության հետևանքների առջև,,՝ առանց գեղեցկացված բառերի ու քաղաքական ձևակերպումների։ Եվ, այնուամենայնիվ, միայն դու ես շարունակում խոսել ժողովրդի փոխարեն՝ ոչ թե նրա հետ։

Ոչ մի պարտություն ժողովուրդն այնքան ծանր չի զգացել, որքան այս «հաղթանակի» բեռը։ Նորից եմ ասում՝ իջեք փողոց։ Քայլեք ու նայեք մարդկանց դեմքերին։

Այդ դեմքերում չկա ժպիտ, չկա ցնծություն։ Կա լուռ, ծանր լարվածություն, կարծես մի մեծ ողբերգություն արդեն եղել է, բայց դեռ ոչ ոք չի բարձրաձայնել։

Ասես գիշերը մի մեծ աղետ է անցել քաղաքով, և մարդիկ արթնացել են՝ առանց հասկանալու, թե ինչ են կորցրել։
Այդպիսի պահեր լինում են միայն հանկարծահաս արհավիրքների ժամանակ, երբ իրականությունը գալիս է ավելի արագ, քան մարդու գիտակցումը կարող է հասցնել ընդունել այն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է Tue, 06 Oct 2026 14:50:30…

28 րոպե ago

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է Tue, 06 Oct 2026 14:41:15 +0400 «Ուժեղ…

37 րոպե ago

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն Tue, 06 Oct 2026 14:36:36 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

42 րոպե ago

Աշակերտուհին Ստամբուլում դանակահարել է իր դասընկերներին

Աշակերտուհին Ստամբուլում դանակահարել է իր դասընկերներին Tue, 06 Oct 2026 14:30:41 +0400 Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի…

48 րոպե ago

Փաստորեն, լավ լուր էլ կա

Փաստորեն, լավ լուր էլ կա Tue, 06 Oct 2026 14:30:35 +0400 Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում…

48 րոպե ago

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը Tue, 06 Oct 2026 14:00:48 +0400 Թուրքիայի նախագահ…

1 ժամ ago