Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները՝ գերմանական պարբերականի դիտարկմամբ

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները՝ գերմանական պարբերականի դիտարկմամբ

Mon, 08 Jun 2026 13:45:49 +0400


jungewelt գերմանական պարբերականն անդրադարձել է հայաստանյան ընտրություններին, գրելով․ «Կրկին ու կրկին հասարակությանը ներշնչում են, թե որքան վտանգավոր կլինի, եթե իշխանության գա «ռուսամետ ճամբարը»։ Այս անգամ խոսքը Հայաստանի մասին է, որտեղ կիրակի օրը ընտրեցին նոր խորհրդարան։ Դա թերեւս նույն թեզն է, ինչ մենք ամենեւին վերջերս լսել ենք Ռումինիայում, Հունգարիայում եւ Մոլդովայում»։ jungewelt.de պարբերականը նկատում է. «Ամենուրեք քաղաքական պայմանները նման են։ ՆԱՏՕ-ն եւ իր դաշնակիցները ձգտում են պահպանել իրենց տիրապետող դիրքերը, դրա համար էլ գտնվում են առճակատման մեջ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ՝ ազդեցության գոտիներում նորանոր երկրներ ներառելու հարցում։Արեւմուտք-Արեւելք պայքարը ներկայումս Հայաստանում է ծավալվում։

Հայաստանը ռազմավարական դիրք ունի նավթով եւ գազով հարուստ Ադրբեջանի եւ Իրանի հարեւանությամբ։ Տասնամյակներ շարունակ Երեւանոը սերտ հարաբերություններ է պահպանել Մոսկվայի եւ Թեհրանի հետ։ Մինչեւ այսօր Գյումրիում կա ռուսական ռազմաբազա։ Հայաստանի գործող իշխանությունները ԵՄ եւ ԱՄՆ հետ հարաբերությունների սերտացման քաղաքական կուրս են որդեգրել։ Ընդ որում, եթե ԵՄ հետ անդամակցությունը օրենքով է արդեն ամրագրված, ապա Վաշինգտոնը կնքված գործարքի արդյունքում ստանում է Իրանի հետ սահմանին ստեղծվելիք տրանսպորտային միջանցքի 74 տոկոսը, որը կոչվում է «Թրամփի ուղի»»։

Հոդվածում ասվում է, որ նախընտրական արշավը Փաշինյանն ու իր թիմը անցկացրել են շատ կոշտ եւ կեղտոտ հռետորաբանությամբ՝ ուղղված ընդդիմությանը, ներկայացնելով վերջիններիս որպես ռուսամետ սպառնալիք։ Միաժամանակ, մի շարք ընդդիմադիրների, եկեղեցականների, լրագրողների եւ ակտիվիստների դեմ քրեական գործեր են հարուցել։ Արեւմտյան երկրները, ըստ հոդվածի հեղինակի, բացահայտ կերպով աջակցում են Հայաստանի կառավարությանը, Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է Երեւանի վրա ազդել քաղաքական ու տնտեսական ճնշման եղանակով։ Հոդվածում անդրադարձ է կատարվել ինչպես Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, այնպես էլ Ռուսաստանից կախվածությանը։ Ըստ այդմ, չնայած առանձին բարեփոխումներին, Հայաստանում մարդկանց բարեկեցության մակարդակը մեծամասամբ մնում է ցածր։ Հասարակությունն էլ քաղաքականապես շատ բեւեռացված է։ Հայաստանն իր սպառած գազի 82 տոկոսը ստանում է Ռուսաստանից։ Անցյալ շաբաթ Մոսկվան սահմանեց սահմանափակումներ մի շարք հայկական գյուղմթերքների եւ ձկնային արտադրանքի՝ դեպի ՌԴ արտահանման համար։ Ու թեեւ Պուտինն ու Փաշինյանը վերջին անգամ բավականին բարեկամանական հեռախոսազրույց են ունեցել, սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները շարունակում են լրջորեն լաված։ Եվրամիությունը փորձում է օգտվել այդ վիճակից։ Այն բանից հետո, երբ Հայաստանում ֆերմերային ոչ մեծ ծավալի բողոքի ակցիաներ եղան, ԵՄ-ն հայտարարեց, որ 50 միլիոն եվրոյի օգնություն է հատկացնում Հայաստանին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ

Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ Mon, 10 Aug 2026 22:10:32 +0400…

6 րոպե ago

Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ

Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Mon, 10 Aug 2026 22:00:55 +0400 Դերասան Քրիստոֆեր Լամբերթը,…

16 րոպե ago

Երևանում կտորի մեջ փաթաթված նորածին երեխա են գտել

Երևանում կտորի մեջ փաթաթված նորածին երեխա են գտել Mon, 10 Aug 2026 21:48:22 +0400 «Հրապարակ»-ի…

29 րոպե ago

Նոր նշանակում

Նոր նշանակում Mon, 10 Aug 2026 21:47:31 +0400 Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի N 685-Ա որոշմամբ՝ ՀՀ…

29 րոպե ago

Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու»

Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու» Mon, 10 Aug 2026 21:45:03 +0400 Մասյացոտնի…

32 րոպե ago

Ինչ է անում Ջեքի Չանը Բաքվում

Ինչ է անում Ջեքի Չանը Բաքվում Mon, 10 Aug 2026 21:30:57 +0400 «Աստծո զրահ. վերջնագիր»…

46 րոպե ago