27/7 տեղամասում սխալ են բոլորի տվյալները

27/7 տեղամասում սխալ են բոլորի տվյալները

Mon, 08 Jun 2026 19:15:57 +0400


ԿԸՀ և excel

Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է ստացվել, որ ԲՀԿ տվյալները մի քանի տեղամասում այդքան մեծ սխալով են գրացնվել։ Մտա ԿԸՀ կայք, պարզվեց արդյունքները ըստ տեղամասերի ամփոփված են excel ֆայլում (հղումը մեկնաբանություններում):

Հիմա չեմ խոսա, որ մի հատ նորմալ օնլայն տվյալների բազան ինչ է, որ չի արվում, մարդիկ նայեն, ֆիլտրեն համեմատեն։ Փնտրելով չարաբաստիկ 27/7 տեղամասը, հասկացա սխալը. կուսակցությունների տվյալներում, որոնք դրվումում են հորիզոնական մեկը մյուսի հետևից, մոռացել են դնել առաջինի տվյալները, ու բոլորը սխալ են գնացել։

1.Ռեֆորմիստների 0-ի փոխարեն, դրել են 2. Բոլորին Դեմ եմ -ի 7-ը, 2.Բոլորին Դեմ եմ-ի սյունակում 3. Ուժեղ Հայաստանի 135-ը, և այդպես շարունակ։

Բարգավաճ Հայաստանի 77-ը տվել էին Միասնության թևերին, իսկ իրենց սյունակում հայտնվել էր ԱԺԲ-ի 1-ը։ Այսինքն այդ տեղամասում սխալ են բոլորի թվերը։ Մյուս սխալ տվյալներով տեղամասերը էլ չնայեցի, բայց ենթադրում նմանատիպ խնդիր է։

Չգիտեմ միտումնավոր է արված թե ոչ, հաշվի առնելով, թե ինչ թանկ են այդ մի քանի տասնյակ ձայնը այսօրվա պարագայում։ Բայց փաստորեն թվյաին 21-րդ դարում, մեր ճակատագիրը կախված է excel մուտք անողների անուշադրությունից։

Մյուս անգամ, երբ պետական այրերը և կանայք Doing Digital forum-ներում խոսան AI / Digitalization ու այլ մոդայիկ թեմաներից, հիշեցրեք իրենց այս դեպքը։

Գրել է Անահիտ Ադամյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փառատոնը չեղարկել են՝ ճնշումների պատճառով

Փառատոնը չեղարկել են՝ ճնշումների պատճառով Wed, 04 Nov 2026 17:50:41 +0400 «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն»…

2 րոպե ago

Եզրաս արքեպիսկոպոսը Պուտինին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհակալությունը

Եզրաս արքեպիսկոպոսը Պուտինին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհակալությունը Wed, 04 Nov 2026 17:46:07 +0400 Եզրաս…

6 րոպե ago

Իշխանությունը գտնվում է փակուղում, սա է այս ամենի պատճառը

Իշխանությունը գտնվում է փակուղում, սա է այս ամենի պատճառը Wed, 04 Nov 2026 17:45:13 +0400…

7 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը 8 տարի զբաղված է իրավունքը բռնաբարելով

Նիկոլ Փաշինյանը 8 տարի զբաղված է իրավունքը բռնաբարելով Wed, 04 Nov 2026 17:40:40 +0400 Latest…

12 րոպե ago

Իրավիճակը լարվեց․ Փաստաբանի և Գագիկ Ծառուկյանի բախումը

Իրավիճակը լարվեց․ Փաստաբանի և Գագիկ Ծառուկյանի բախումը Wed, 04 Nov 2026 17:36:06 +0400 Latest news…

16 րոպե ago

Խոնարհվեցին, ձեռքերս պաչեցին. Գագիկ Ծառուկյանը մանրամասներ է հայտնում

Խոնարհվեցին, ձեռքերս պաչեցին. Գագիկ Ծառուկյանը մանրամասներ է հայտնում Wed, 04 Nov 2026 17:25:00 +0400 Latest…

28 րոպե ago