Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին

Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին

Mon, 08 Jun 2026 23:23:21 +0400


Իվետա Տոնոյանը գրել է ․

Արձագանքելով Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե իմ կողմից հրապարակված փաստաթղթերից հետո որոշ ընտրատարածքներում ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները, հարկ եմ համարում նշել հետևյալը.

Նախ՝ մեր խնդիրը երբեք չի եղել պարզել, թե մեր հրապարակած փաստերի արդյունքում ում ձայները կավելանան կամ կպակասեն։ Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր ընտրողի քվեի ճշգրիտ հաշվառումն ու նրա վստահության պաշտպանությունն է։

Յուրաքանչյուր քաղաքացու ձայն արժեք ունի, և մենք պարտավոր ենք հետևողական լինել, որպեսզի որևէ քվե չկորչի, չանտեսվի կամ չխեղաթյուրվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է այն տրված եղել։ Այդ իսկ պատճառով տեխնիկական կամ այլ պատճառներով առաջացած բոլոր խնդիրների վերաբերյալ մենք շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը։

Իրականում, նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր կողմից բացահայտված խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը շարունակաբար հավաքագրվում և ուսումնասիրվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է Wed, 10 Jun 2026 23:40:56 +0400 ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ Եթե…

10 րոպե ago

Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում

Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Wed, 10 Jun 2026…

21 րոպե ago

ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ»

ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Wed, 10 Jun 2026 23:15:19 +0400 Ընտրություններից…

36 րոպե ago

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու Wed, 10 Jun 2026 23:00:45 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

51 րոպե ago

ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը

ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը Wed, 10 Jun 2026 22:45:38 +0400 Այս օրերին շատերն…

1 ժամ ago

Մենք չենք ուզում բաց թողնել մի կարևոր բան․ Նարեկ Կարապետյանը Ստեփանավանցիներին

Մենք չենք ուզում բաց թողնել մի կարևոր բան․ Նարեկ Կարապետյանը Ստեփանավանցիներին Wed, 10 Jun 2026…

1 ժամ ago