Ինչ է իրականում տեղի ունեցել Կիրանցում․ լուսանկարներ

Ինչ է իրականում տեղի ունեցել Կիրանցում․ լուսանկարներ

Tue, 09 Jun 2026 00:59:50 +0400


Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։

Էս կապակցությամբ մի մեծ «շնորհակալություն» ընդդիմությանը( ընդիմադիր մարդկանց)։ Բայց էս փոստը ընդդիմությանը «շնորհակալություն» հայտնելու մասին չէ..

Այլ այն մասին, թե ինչ ա իրականում տեղի ունեցել, եւ մի մեծ «շնորհակալություն» էլ իշխանությանը հայտնելու։
Սկսենք մեր թվարկության 2018 թվականից։

*2018 թվականին Ազգային ժողովի ընտրություններին Կիրանցում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 293, իսկ մասնակցել է 197-ը։

*2021 թվականին ընտրողների թիվը եղել է 301, իսկ մասնակցել է 182-ը։
Կիրանցում ներկայումս ապրում է մոտ 360 մարդ, որոնցից անչափահաս (ընտրելու իրավունք չունեցող) են մոտ 90-100-ը։

*2026 թվականին ընտրողներ թիվը եղել ա 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ։)))
Ո՞նց։ Ասեմ։ Կիրանցում ընտրել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողները, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում։))

*Իսկ հիմա՝ քվեարկության արդյունքները ամբողջությամբ.
«Բոլորին դեմ եմ» — 7
«Ուժեղ Հայաստան» — 46
«Շնորհապետական» — 7
«Նոր ուժ» — 3
«Միասնության թևեր» — 7
«Բարգավաճ» — 7
«Հանրապետություն» — 1
«Ժողովրդավարական համախմբում» — 11
ԴՕԿ — 1
ՔՊ — 170
«Հայաստան» դաշինք — 30
«Հանուն Հանրապետության» — 4
«Լուսավոր Հայաստան» — 1
Չգրված կուսակցությունները ֊ 0
Անվավեր — 12

(Հետաքրքիր է, որ այս 12 անվավերներից մի քանիսը «Բոլորին դեմ եմ»-ի քվեաթերթիկներն էին ճղված․ մի այլ կարգի «բոլորին դեմ» են եղել։)

Դե հիմա հիշեք, որ Կիրանցում միշտ ընտրություններին մասնակցել է մոտ 200 ընտրող, մի փոքր տրամաբանեք (հուշում. ում են հիմնականում ընտրում ժամկետայինները, սահմանապահները, ավելացված մարդիկ) ու նորից բաշխեք քվեները։

Եվ վերջում։

Սիրելի իշխանություն, դուք թքած ունեք այս մարդկանց վրա։ Ձեր համար կարեւորն էն ա, որ ցույց տաք՝ Կիրանցում մարդիկ գոհ ու շնորհակալ են։ Եվ էական չէ, թե իրականում ինչ են մտածում ու զգում այս մարդիկ։

Սիրելի ընդդիմադիր մարդիկ, դադարեցրեք հասարակ մարդկանց դարձնել քավության նոխազ և փորձեք խնդիրները փնտրել այլ տեղ։

Եվ վերջում (2)։ Ով էս փոստի համար զանգեց քֆուր եմ տալու։ (Դօկ֊ի մի քվեն ես չեմ տվել)))

Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սեուլը չի ընդունում Կիևի ներողությունը․ միջազգային սկանդալ

Սեուլը չի ընդունում Կիևի ներողությունը․ միջազգային սկանդալ Tue, 06 Oct 2026 15:30:00 +0400 Հարավային Կորեան…

18 րոպե ago

ՔՊ-ն հաստատեց Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

ՔՊ-ն հաստատեց Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը Tue, 06 Oct 2026 15:21:44 +0400 Ազգային…

26 րոպե ago

Քֆուր, քյաֆար, ծաղր. մարդ եմ` կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել

Քֆուր, քյաֆար, ծաղր. մարդ եմ` կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել Tue, 06 Oct 2026…

33 րոպե ago

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է Tue, 06 Oct 2026 14:50:30…

58 րոպե ago

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է Tue, 06 Oct 2026 14:41:15 +0400 «Ուժեղ…

1 ժամ ago

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն Tue, 06 Oct 2026 14:36:36 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

1 ժամ ago