Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

Tue, 09 Jun 2026 09:30:40 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ և վերահաստատել աջակցությունը Երևանի «խաղաղության օրակարգին»:

Համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները աջակցում է վարչապետին և Հայաստանին խաղաղության ձգտման հարցում»,-ասված Է Ռուբիոյի հայտարարության մեջ:

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է «պատմական վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի» նպատակների առաջմղմանը, ներառյալ TRIPP նախագծի իրականացումը: Ռուբիոյի խոսքով ՝ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համատեղ աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջուր հավաքեք

Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…

1 ժամ ago

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…

1 ժամ ago

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…

2 ժամ ago

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…

2 ժամ ago

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…

2 ժամ ago

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…

2 ժամ ago