Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե»

Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե»

Tue, 09 Jun 2026 10:04:15 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ,

թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ։

• Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։
Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
Քվեարկության նախնական արդյունքները, սակայն, չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամքը` հետևյալ ակներև պատճառներով․

1. ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում․ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ենթարկվելով գործող վարչախմբի քաղաքական հալածանքներին և գտնվելով անազատության մեջ, նախընտրական լիարժեք քարոզչություն իրականացնելու հնարավորությունից զրկված է եղել։ Նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են առաջատար ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը և Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության մի շարք այլ թեկնածուներ և ակտիվիստներ, որոնք նույնպես փաստացի զրկվել են նախընտրական քարոզչություն իրականացնելու օրինական հնարավորությունից։

2. զանգվածաբար չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Իշխող ուժի հանրահավաքներին կազմակերպված խմբերով բերվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ պետական և համայնքային ծառայողներ, ուսուցիչներ, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ: Բազմահազար քաղաքացիներ էլ պետական ու համայնքային պաշտոնյաների կողմից ուղղորդված քվեարկություն են կատարել ընտրական տեղամասերում:

3. ընտրական գործընթացն անցել է վախի ու ահաբեկման պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային հեռուստատեսությամբ և քարոզչական հանրահավաքներին ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվել են թիրախավորված սպառնալիքներ և ատելության քարոզ: Տեղերում բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ևս կիրառվել են սպառնալիքներ՝ նրանցից պահանջելով քվեարկել իշխող ուժի օգտին:

4. ընտրական գործընթացին անթաքույց միջամտություն են հանդես բերել օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ` աջակցելով գործող վարչախմբին:
Որպես հետևանք` այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, ուստի անհրաժեշտ ենք համարում դրանց արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում` դրանք ի վերջո չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով:

Միևնույն ժամանակ նաև արձանագրում ենք, որ անգամ այս խայտառակ ճնշումների պարագայում․
• գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանի Հանրապետությանն «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու համար,
• այն նաև մանդատ չստացավ միանձնյա կերպով Ազգային ժողովում սահմանադրական օրենքներ փոփոխելու, գլխավոր դատախազի, դատավորների, պետական անկախ մարմինների ղեկավարների և անդամների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։
Այս պայմաններում ժողովրդի իրական քվեն ստացած քաղաքական ուժերը, հետևողականություն դրսևորելու պարագայում, ոչ միայն հնարավորություն ունեն խափանելու թրքահաճո վարչախմբի հակահայ ծրագիրը, այլև ժամանակի ընթացքում վերջնականորեն հեռացնելու նրան իշխանությունից։ Ուստի պատրաստ ենք շարունակելու մեր հետևողական պայքարը՝ հակահայ ու այլևս ոչ լեգիտիմ այս վարչախմբին օրինական բոլոր հնարավոր եղանակներով հեռացնելու համար և այդ հարցում ակնկալում ենք մեր համախոհների հետևողական աջակցությունը:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400 Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել…

51 րոպե ago

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք…

1 ժամ ago

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ Thu, 27 Aug 2026 02:00:48 +0400 Ճապոնիայում…

2 ժամ ago

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են Thu, 27 Aug 2026 01:00:37 +0400 Ճապոնիայի Աոմորի…

3 ժամ ago

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

4 ժամ ago

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ...…

4 ժամ ago