Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

Hraparak. ԱԺ ընտրություններում կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, այլեւ ընտրողների ձայների քանակից է կախված նրանց հետագա գործունեությունը։

Բանն այն է, որ եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց վճարած ընտրագրավը։ Բացի դրանից, այդ քաղաքական ուժերն առաջիկա հինգ տարիների համար պետությունից ստանում են ֆինանսավորում՝ մինչեւ հաջորդ ԱԺ ընտրությունները։
Ըստ օրենքի՝ կուսակցությունն այսկերպ թուլացնում է կախվածությունը մասնավոր եւ բիզնես շահերից, ինչպես նաեւ՝ իր գործունեությունը շարունակելու հնարավորություն է ստանում։ Ստացած գումարի չափը կախված է արդյունքներից` յուրաքանչյուր քվեի համար ստանում է տարեկան 1000 դրամ։
2 տոկոսի շեմը հաղթահարել, բայց ԱԺ մանդատ չեն ստացել Հայաստանի շնորհապետական, «Միասնության թեւեր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ընդ որում, ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասում է 62 ձայն (սա վերջնական արդյունքը չէ, ձայների վերահաշվարկ տեղի չի ունեցել):
Այսպես՝ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել է 30 հազար 797 քվե կամ ձայների 2.11 տոկոսը եւ 5 տարի շարունակ բյուջեից ստանալու է 30 մլն 797 հազար դրամ։
«Միասնության թեւեր»-ը ստացել է 33 հազար 618 ձայն կամ 2.3 տոկոս եւ, ըստ այդմ՝ 5 տարի շարունակ ստանալու է 33 մլն 618 հազար դրամ։
ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 368 ձայն եւ համապատասխանաբար ստանալու է տարեկան 58 մլն 368 հազար դրամ։
Նշենք, որ այս աջակցությունը ստանալու են նաեւ խորհրդարան անցած ուժերը՝ հաշվարկի նույն տրամաբանությամբ, այսինքն` շատ ավելի մեծ գումարներ։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Փաշինյանը ազատել է պաշտոնից

Փաշինյանը ազատել է պաշտոնից Fri, 11 Sep 2026 21:48:41 +0400 Նիկոլ Փաշինյանը որոում է ստորագրել․…

4 րոպե ago

Ոսկեպարում անհանգիստ են

Ոսկեպարում անհանգիստ են Fri, 11 Sep 2026 21:45:37 +0400 Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում անհանգիստ…

7 րոպե ago

Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն

Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն Fri, 11 Sep 2026 21:33:08 +0400 Այսուհետև…

20 րոպե ago

Միգրանտների նկատմամբ կենսաչափական վերահսկողություն կսահմանեն

Միգրանտների նկատմամբ կենսաչափական վերահսկողություն կսահմանեն Fri, 11 Sep 2026 21:30:09 +0400 Ռուսաստանի ողջ տարածքում ներդրվում…

23 րոպե ago

Արտակարգ իրավիճակ «Սուրբ Իլյա» մատուռի մոտակայքում

Արտակարգ իրավիճակ «Սուրբ Իլյա» մատուռի մոտակայքում Fri, 11 Sep 2026 21:20:20 +0400 Սեպտեմբերի 11-ին՝ ժամը…

32 րոպե ago

Ի՞նչ էին կենսգիշերին փնտրում հիվանդանոցներում ստուգողները

Ի՞նչ էին կենսգիշերին փնտրում հիվանդանոցներում ստուգողները Fri, 11 Sep 2026 21:15:04 +0400 Երեկ գրել էինք,…

38 րոպե ago