Համառոտ դիտարկումներ ընտրությունների վերաբերյալ

Համառոտ դիտարկումներ ընտրությունների վերաբերյալ

Tue, 09 Jun 2026 15:44:18 +0400


• Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ութ տարիների ապազգային կառավարման, որի հետևանքներից են, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի մասնակի օկուպացիան, այդուհանդերձ Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի, մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ դե ֆակտո` Նիկոլ Փաշինյանը, 2026թ. հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի մեջ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է առավելագույն թվով ձայներ, այն է՝ 727.820 քվե:

Պետք է նշել, որ հիշյալ թիվը բազմաթիվ բացասական եզրակացությունների տեղիք տվող ցուցանիշ է: Շարադրանքը չծանրաբեռնելու նկատառմամբ ձեռնպահ մնալով այդպիսի եզրակացությունների ներկայացումից՝ անհրաժեշտ է, սակայն, նշել առնվազն մեկ առանցքային եզրակացություն. Հայաստանի Հանրապետության 727.820 քաղաքացիներ համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ որի՝ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:

Սա ոչ միայն ողբերգություն է, այլև՝ ամոթ, խայտառակություն ու խարան հազարամյակների արմատներ ունեցող, համաշխարհային քաղաքակրթության մեջ հսկայական ներդրում ունեցած հայ ժողովրդի համար:

Անհրաժեշտ չեմ համարում ավելին գրելու, հասկացողը վստահ կհասկանա գրվածի իմաստն ու խորությունը:
Քաղաքական գործիչները և, ոչ միայն, ապագայում իրենց թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական քայլերը ծրագրելիս, պետք է նկատի ունենան, որ Հայաստանում կան առնվազն 727.820 քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ hայոց hայրենիքի անբաժանելի մասը հանդիսացող, հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը պատկանում է Ադրբեջան անունով 108-ամյա արհեստածին, կեղծ կազմավորմանը:

• Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծված կոնֆիգուրացիայի պայմաններում, ըստ որի՝ Ազգային Ժողով են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, նպատակահարմար կլինի, որ նշված դաշինքները չվերցնեն պատգամավորական մանդատները: Հակառակ պարագայում առաջիկա հինգ տարիներին խորհրդարանում նրանց սպասվելու է առնվազն այն ճակատագիրը, ինչը որ ունեցան, մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում չգրանցելով որևէ արդյունք:
Անշուշտ, մանդատներից հրաժարումը Նիկոլ Փաշինյանին չի կաշկանդելու անել այն, ինչը նա մտադիր է և ծրագրել է, սակայն չվերցնելով մանդատները՝ Ազգային Ժողովը և Նիկոլ Փաշինյանը զրկվելու են թե՛ ներքին և թե՛ արտաքին լեգիտիմությունից: Իսկ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:

Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել, որ անզեն աչքով անգամ տեսանելի է հանրության շրջանում թևածող լուռ անհամաձայնությունը ստեղծված հետընտրական քաղաքական իրավիճակի հետ: Թե ե՞րբ այդ անհամաձայնությունը կվերափոխվի, ստանալով գործնական տեսք, ցույց կտա ժամանակ:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում Tue, 15 Sep 2026 23:45:32 +0400 Ադրբեջանի Խըրդալան…

2 ժամ ago

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց Tue, 15 Sep 2026 23:30:27 +0400 Գերմանիայի…

3 ժամ ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է Tue, 15 Sep 2026 23:15:31 +0400…

3 ժամ ago

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Tue, 15 Sep 2026 23:10:33 +0400 Արցախի…

3 ժամ ago

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները Tue, 15 Sep 2026 23:00:40 +0400 Բելառուսի հարցերով ԱՄՆ…

3 ժամ ago

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը Tue, 15 Sep 2026 23:00:07 +0400 Սեպտեմբերի…

3 ժամ ago