Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել․ ԳՇ պետը ճիշտ չի ասում

Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել․ ԳՇ պետը ճիշտ չի ասում

Tue, 09 Jun 2026 16:15:38 +0400


Այսօր լրագրողների հետ զրույցում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ մեկնաբանելով ընտրատեղամասը փակվելուց հետո մինչև ուշ գիշեր զինծառայողների ընտրություն կատարելու փաստն ասել է․ «Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն՝ ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել։ Դրա համար էլ կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին»: Քանի որ Մեղրիում զինվորների ուշ ժամի քվեարկության հետ կապված դեպքը հնչեղ արձագանք գտավ, պաշտոնյաներն էլ՝ իրար հերթ չտալով փորձեցին արդարանալ, մեղքը բարդել ընտրական հանձնաժողովի անդամների եւ նախագահների, ասելով, թե դանդաղ են աշխատել, որոշեցինք ձեզ ներկայացնել զինվորների քվեարկության հետ կապված այլ դեպք՝ Գեղարքունիքի մարզի 20/56 ընտրատեղամասում: Ընտրության օրը Գեղարքունիքի մարզի Սոթքի 20/56 ընտրատեղամասում ողջ օրը հարյուրավոր զինվորներ են քվեարկել: Շատերն անգամ զարմանում էին՝ այսքան բանակ ու զինծառայող չկա մեր երկրում, որտեղի՞ց այսքան զինվորական հագուստով քվեարկողներ։ Նրանք տեղամաս էին մտնում հրամանատարի ուղեկցությամբ, խելոք շարվում իրար հետեւից, հնազանդ մտնում քվեախցիկ ու քվեարկում։ Նախ նկատեցինք, որ որոշ զինվորների մոտ անձնագիր կար եւ նրանք անձնագիրն էին տալիս հանձնաժողովի անդամներին՝ գրանցվելու համար։ Բայց զինծառայողներից շատերը քվեարկում էին առանց անձնագրի՝ ինչ որ համար՝ թիվ էին ասում, ու գնում քվերակության: Այդ ընտրատեղամասում ականատես եղանք, թե ինչպես զինվորը թիվ նշեց, հանձնաժողովի անդամն ասաց, որ այդ թվի տակ արդեն քվեարկել են: Փորձեցինք պարզաբանում ստանա հանձնաժողովի քարտուղարից, նա խույս տվեց, ասաց՝ ճշտելու բան կա: Մեր միջամտելուց հետո միայն թույլ չտվեցին զինվորին երկրորդ անգամ քվեարկել: Եթե չմիջամտեինք, չի բացառվում, որ տեղի կունենար կրկնակի քվեարկություն: Զինվորներից ոմանք անձնագրերի մեջ պահած քվեաթերթիկներ ունեին՝ մենք արձանագրել ենք նման դեպք, երբ անձնագրից հանում է 16 համարի թերթիկն ու գնում քվեարկության։

Ինչ վերաբերում է ուշանալ-չուշանալուն։ Նշված ընտրատեղամասի ներսում՝ 19:55-ի դրությամբ 20 –ից ավելի զինվոր էին սպասում, որ քվեարկեն: Օրենքը թույլատրում է ընտրատեղամասում առնվազն 15 մարդու ներկայություն, որոնք՝ անկախ ժամից, եթե անգամ 20։00-ն անցել է, պետք է քվեարկեն։ Բայց մեր աչքի առաջ Սոթքի նշված տեղամասում ՔՊ-ի վստահված անձ Հակոբ Ավետյանը, ով Սոթքի նախկին գյուղապետն է, փորձում էր 20։00-ին ընտրական տեղամասի մտցնել եւս մի քանի հարյուր զինվորի, որպեսզի ասեն՝ արդեն տեղամասի ներսում են, իրավունք ունեն ընտրելու: Իսկ ժամը 20:00-ին, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է բոլոր ընտրական տեղամասերի դռները փակվեն: Միայն մեր բարձրացրած աղմուկից հետո հարյուրավոր զինվորների մուտքը ընտրատեղամաս կանխվեց։ Այնպես որ ճիշտ չի ասում ԶՈՒ ԳՇ պետը՝ երբ ասում է․ ժամանակին են զինծառայողները գնացել քվեարկության։ Թեեւ չի բացառվում, որ զինվորներն այդ օրը մեկ անգամ չեն գնացել քվեարկությա եւ ընտրատեղամասից ընտրատեղամաս անցնելը ժամանակ է խլել նրանցից, դա է եղել պատճառը, որ որոշ տեղերում միայն 20:00 –ից հետո են տեղ հասել:

Ի դեպ, 700-ից ավելի զինծառայող է ընտրել Սոթքի այդ տեղամասում, որտեղ ընտրությանը մասնակցել է 1185 ընտրող, ՔՊ-ն ստացել է 718 ձայն: Մենք տեղեկացանք նաեւ, որ ամեն ինչ արել են, որ սահմանամերձ ընտրատեղամասերում ՔՊ-ի ձայները մեծ լինեն, որպեսզի ասեն՝ տեսեք․ սահմանին ապրող մարդիկ գոհ են, վստահում են գործող իշխանություններին։ Բայց դա արել են հիմնականում սահմանապահների եւ զինծառայողների միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին

Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին Tue, 15 Sep 2026 20:45:58 +0400 «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան…

9 րոպե ago

Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են

Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են Tue, 15 Sep 2026 20:43:33 +0400 Արարատի և…

11 րոպե ago

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Tue, 15 Sep 2026 20:31:07 +0400…

24 րոպե ago

Տիեզերքը վերահսկող սպառազինություն են ստեղծել

Տիեզերքը վերահսկող սպառազինություն են ստեղծել Tue, 15 Sep 2026 20:30:35 +0400 Միացյալ Նահանգներն ունի ուղեծրային…

24 րոպե ago

Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի

Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Tue, 15 Sep 2026 20:23:06 +0400…

32 րոպե ago

Ի՞նչ իմաստ ունի նիստեր անել` եթե ԱԺ-ում երկու երրորդ չունենք

Ի՞նչ իմաստ ունի նիստեր անել` եթե ԱԺ-ում երկու երրորդ չունենք Tue, 15 Sep 2026 20:15:17…

39 րոպե ago