Առուշը վենդետա է սկսել ՔՊ-ի համար վատ աշխատած իր ենթակաների նկատմամբ

Առուշը վենդետա է սկսել ՔՊ-ի համար վատ աշխատած իր ենթակաների նկատմամբ

Tue, 09 Jun 2026 16:45:28 +0400


Գորիսում ընտրությունների արդյունքներով «Ուժեղ Հայաստանը» գրանցել էր համեմատաբար բարձր արդյունք՝ 5 հազար ձայն, ի տարբերություն Սյունիքի մյուս համայնքների, որտեղ հիմնականում առավելությունը իշխող ՔՊ֊ինն է։ Երեկ մենք գրել էինք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո խիստ զայրացել է եւ համայնքապետարանի աշխատողներին «պատերին ծեփել»: Դրանից հետո Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել: Դիմում է գրել նաեւ համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը:

Մեր աղբյուրի խոսքով, Առուշն է նրանց ազատել աշխատանքից, սակայն Առուշանյանի տեղակալը «Հրապարակի» հետ զրույցում պնդել էր, որ իր կամքով է հեռացել: Մեր տեղեկություններով, սակայն, Առուշանյանը այսքանով չի սահմանափակվել՝ աշխատանքից ազատել է նաև իր երկու օգնականներին, ինչպես նաև Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանին։ Վերջինիս հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, քանի որ ողջ օրվա ընթացքում նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ Նշենք, որ Ներքին Խնձորեսկի 200֊ից ավելի ընտրողների մեծ մասը նախընտրել է ընդդիմադիր թեկնածուներին և ընդդիմադիր ուժերի հավաքական ձայները գերազանցել են ՔՊ-ի արդյունքները։ Թերեւս նաեւ դա է պատճառը, որ վարչական ղեկավարին ազատել են աշխատանքից։ Նկատենք, որ այս կամայական մոտեցումն իրականացնող Առուշ Առուշանյանը 21 թվին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակում էր:

Ի դեպ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի մայրական կողմը գորիսեցի է, և նրա տատը մինչ այսօր ապրում է Գորիսում։ Նրանց գերդաստանը համայնքում բավականին ճանաչված ու սիրված է։ Այնպես որ Առուշի հրահանգը` ընտրել ՔՊ-ին եւ չընտրել ընդդիմությանը ոչ մի կերպ չէր կարող կատարվել` եթե իր ենթականերն անգամ գերմարդկային ճիգեր գործադրեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ

Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ Wed, 10 Jun 2026 23:45:33 +0400 Այսօր Պաղպաղակի համաշխարհային…

1 ժամ ago

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է Wed, 10 Jun 2026 23:40:56 +0400 ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ Եթե…

1 ժամ ago

Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում

Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Wed, 10 Jun 2026…

1 ժամ ago

ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ»

ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Wed, 10 Jun 2026 23:15:19 +0400 Ընտրություններից…

2 ժամ ago

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու Wed, 10 Jun 2026 23:00:45 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

2 ժամ ago

ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը

ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը Wed, 10 Jun 2026 22:45:38 +0400 Այս օրերին շատերն…

2 ժամ ago