Ի՞նչ է առաջարկվում ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթով

Ի՞նչ է առաջարկվում ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթով

Tue, 09 Jun 2026 18:30:11 +0400


Այսօր Եվրամիությունը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի առաջարկներ։ Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Մենք ժամանակավորապես կսառեցնենք ռուսական նավթի գնի առաստաղը և նոր սահմանափակումներ կսահմանենք Ռուսաստանին հեղուկացված բնական գազի լցանավերի վերավաճառքի վերաբերյալ», – նշել է նա։

Կալլասի խոսքով՝ նոր պատժամիջոցների փաթեթը կուղղվի բանկերին, զենքի արտադրողներին, նավթավերամշակման գործարաններին և երրորդ երկրներում գործող կրիպտոարժույթների օպերատորներին։

«Ավելին, վիզային սահմանափակումներ կսահմանվեն Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած նախկին ռուս զինծառայողների, ինչպես նաև ներկայիս զինվորականների և ռուսական միջնորդ խմբերի անդամների նկատմամբ։ Նոր պատժամիջոցների ցանկում կներառվեն անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված ավելի քան 30 ընկերություններ։ Ավելին, արտահանման վերահսկողություն կսահմանվի ավելի քան 50 ընկերությունների նկատմամբ։ Դրանց թվում են Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, ԱՄԷ-ում և Հնդկաստանում գտնվող ձեռնարկություններ», – նշել է Կալլասը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի արտադրական հզորությունները նվազեցնելու համար սահմանափակումներ կսահմանվեն նիկելի փոշու, ավտոմոբիլային մասերի, մի շարք թանկարժեք մետաղների և քիմիական նյութերի ներմուծման վրա։

Պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև մոտ 90 բանկերում ռուսական ակտիվների սառեցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ Wed, 18 Nov 2026 23:55:08 +0400 Բենզինի գինը ամերիկյան ավտոլցակայաններում…

17 րոպե ago

Վարչապետի և ընդդիմության բախումը, Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը․ Օրվա թոփ լուրերը

Վարչապետի և ընդդիմության բախումը, Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը․ Օրվա թոփ լուրերը Wed, 18 Nov 2026 23:55:01 +0400…

17 րոպե ago

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան Wed, 18 Nov 2026…

25 րոպե ago

Քանյե Ուեսթն ու Բյանկա Ցենզորին պատրաստվում են հարսանիքի

Քանյե Ուեսթն ու Բյանկա Ցենզորին պատրաստվում են հարսանիքի Wed, 18 Nov 2026 23:45:34 +0400 49-ամյա…

26 րոպե ago

Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը

Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը Wed, 18 Nov 2026 23:36:21…

35 րոպե ago

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը. Սաղաթելյանը՝ Փաշինյանին Wed, 18 Nov 2026 23:35:52…

36 րոպե ago