Ի՞նչ է ասել Վրաստանի վարչապետը ՀՀ-ում կայացած ընտրություններում գրանցված զանգվածային ընտրախախտումների մասին

Ի՞նչ է ասել Վրաստանի վարչապետը ՀՀ-ում կայացած ընտրություններում գրանցված զանգվածային ընտրախախտումների մասին

Tue, 09 Jun 2026 19:00:04 +0400


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնաբանել միջազգային դիտորդների գնահատականները Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ դա դիտորդական առաքելությունների և այն երկրի գործն է, որտեղ անցկացվում են ընտրությունները։

Ճեպազրույցում Կոբախիձեին խնդրել են մեկնաբանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների քննադատական գնահատականները, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունն այդ դիտողություններին։ Միաժամանակ լրագրողները հիշեցրել են Վրաստանի ընտրությունների վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը։

Ի պատասխան՝ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մտադիր չէ միջամտել այդ հարցին։
«Չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ։ Ընտրությունների գնահատումը դիտորդական առաքելությունների դերն է։ Դա նրանց և այն երկրի գործն է, որտեղ անցկացվում են ընտրությունները։ Ես պատրաստ չեմ որևէ գնահատական տալ։ Եվ հիմա ես խոսում եմ ոչ միայն Հայաստանի մասին։ Դուք գիտեք, որ եվրոպական բյուրոկրատիայի համար երկակի ստանդարտները սովորական երևույթ են»,- հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հեռախոսով կապ է հաստատել Փաշինյանի հետ, շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ և Թբիլիսիի ու Երևանի միջև համագործակցության հետագա հույս է հայտնել։

Ավելի վաղ Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեզ Լենարչիչը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դիտորդները բազմաթիվ հաղորդումներ են ստացել պետական ծառայողներին իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելը խրախուսելու վերաբերյալ։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Հայաստանի մի շարք շրջաններում ենթադրյալ ճնշումների պատճառով ընդդիմության հանրահավաքներին քաղաքացիների մասնակցությունից հրաժարվելու դեպքերի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել Fri, 13 Nov 2026 13:00:23…

11 րոպե ago

Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին

Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին Fri, 13 Nov 2026 12:53:12 +0400…

18 րոպե ago

«Արցախը չի մոռացվել»․ կիպրոսցիներն էլ իրենց ցավի մասին հիշեցրին Երևանում

«Արցախը չի մոռացվել»․ կիպրոսցիներն էլ իրենց ցավի մասին հիշեցրին Երևանում Fri, 13 Nov 2026 12:48:40…

22 րոպե ago

Այսօրվա փոխարժեքը․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին

Այսօրվա փոխարժեքը․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին Fri, 13 Nov 2026 12:45:48 +0400 Հայաստանի…

25 րոպե ago

Մակրոնը փորձեց գրկախառնվել Իսլանդիայի վարչապետի հետ

Մակրոնը փորձեց գրկախառնվել Իսլանդիայի վարչապետի հետ Fri, 13 Nov 2026 12:37:55 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

33 րոպե ago

Զելենսկին խաղաղության հույս է տեսնում․ ռուսները համոզե՞լ են

Զելենսկին խաղաղության հույս է տեսնում․ ռուսները համոզե՞լ են Fri, 13 Nov 2026 12:30:24 +0400 Ուկրաինայի…

41 րոպե ago