Արարատը` որպես մեր «ինքնութենական օրորոց»

Արարատը` որպես մեր «ինքնութենական օրորոց»

Tue, 09 Jun 2026 21:00:34 +0400


Նախնիների հողից կտրված՝ սփյուռքում ապրող մարդու համար հայրենիքն աշխարհագրական տարածք չէ սոսկ։ Իրական լեռներին, լճերին եւ գետերին փոխարինելու են գալիս դրանց պատկերները՝ արտացոլված երգերում, ավանդություններում, ընտանեկան ծիսակատարություններում։ Այդպես առաջանում է ինքնության այն բարդ համակարգը, որն ազգին ազգ է դարձնում եւ կոչվում է «վտարանդի անձի հայրենիք»։

Հայկական սփյուռքն աշխարհում գոյություն ունեցողների մեջ ամենամեծերից եւ կենսունակներից է։ Հայկական սփյուռքի փորձառությունը ցույց է տալիս, որ հարյուր տարի առաջ իրենց նախնիների հողը թողած ազգի շառավիղների գիտակցության մեջ այն շարունակում է ապրել։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ հայրենիքը երբեք չեն տեսել իրենց աչքով։ Ժիլ Դելյոզն ու Ֆելիքս Գվաթարին զարգացրել են երկրափիլիսոփայական ուսմունք՝ սահմանելով լանդշաֆտի մետաֆիզիկան՝ որպես մարդու ինքնության ձեւավորման ակտիվ գործոն։ Այս ուսմունքի համաձայն, հայ ազգի ինքնութենականության ձեւավորման ակտիվ բաղադրիչներից է հատկապես Արարատ լեռը։ Այն, ըստ Էդմունդ Գուսերլի տեսության, մեզ համար օրորոց է, որտեղ ծնունդ ենք առել մենք` որպես ազգ, որպես հավաքականություն, եւ դա մեր գիտակցության մեջ է ամրագրված։ Արարատը մեզ համար «նախատապան» է՝ առանցքային հիմնաքար, որի վրա կառուցվում է մեր ինքնությունը։

Հայաստանում ապրողի համար ասվածը անհասկանալի թվա, որովհետեւ հայաստանցու ոտքերի տակ հայկական հողն է, նա լրացուցիչ սիմվոլների կարիք չպետք է ունենար, եթե չլինեին ՔՊ-ական իշխանության` Արարատին ուղղված ոտնձգությունները։ Սակայն սփյուռքում ապրողի համար հայրենիքն առաջին հերթին Արարատ սարն է՝ որպես նյութական հիմք։ Հայրենիքը նաեւ լեզուն է, մշակույթը, հավատքը, հայկական դուդուկի մեղեդին, այն ամենը, որն օրորոցից մինչեւ գերեզման մեզ որպես հայ ուղեկցում է, ձեւավորում է հայի ինքնությունը, դաստիարակում ու պահում ժամանակի մեջ։
Ի դեպ, միայն մենք՝ հայերս չէ, որ նման «օրորոց» ունենք։ Հրեաների համար դա Երուսաղեմն է, Ձիթենյաց լեռը, Լացի Պատը։ Որեւէ հրեայի համար Երուսաղեմն այն առանցքն է, որի շուրջ նրա համար պտտվում է ողջ տիեզերքը։ Իռլանդացիներն էլ իրենց «ինքնութենական օրորոցն» ունեն, ճապոնացիները` իրենց, արգենտինացիները` իրենց։ Ու ֆիզիկապես իռլանդացին Իռլանդիայից դուրս, ճապոնացին` Ճապոնիայից դուրս… ապրելով՝ այդ «ինքնութենական օրորոցը» միշտ պահում է իր կողքին, իր աչքի առաջ, ինչպես մենք Արարատ սարը։ Ոչ միայն պահում է, այլեւ դրանց նկատմամբ որեւէ ոտնձգություն չի հանդուրժում, ոտնձգություն նախաձեռնողներին պատժում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

2 ժամ ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

2 ժամ ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

2 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

2 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

2 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

2 ժամ ago