Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը

Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը

Tue, 09 Jun 2026 22:15:05 +0400


Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ 7-րդ գումարման նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից վաղաժամ ՔՊ-ն հաղթող հայտարարելու դրվագին:

«Նո՞ր ենք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ ենք զարմանում, մեզ համար նորություն չի: Ընդ որում, այն ժամանակահատվածում ինքը հայտարարեց, երբ որ զուգահեռ Մեղրիում և Սոթքում ընթանում էին ընտրություններ, այսինքն, ընտրակեղծիքն ակնհայտորեն տեղի էր ունենում, դեռ ընտրության վերջնական հաշվարկ չկար, ընդամենը 10 տոկոս էր հաշվարկված: Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի»,-ասաց Հովսեփյանը:

Ընդդիմությունն էլ անհասկանալի ծանր իրավիճակում է հայտնվել, նշում է նախկին պատգամավորը՝ իրենց վստահված ձայների տեր լինել, թե հրաժարվել մանդատից:

Հովսեփյանը նշում է, որ անձամբ ինքը համաձայն չէ իր գրպանից վճարել, որ ուղղակի մանդատով աշխատավարձ ստացող մի քանի մարդ լինի ԱԺ-ում պարզապես խոսացող, որին նաև հնարավորություն են ընձեռում «մի տականքի»՝ անընդհատ պղծելու ու խառնաշփոթ ստեղծելու:

«Ես պատրաստ չեմ դրան, որ ևս առաջիկա 5 տարիներին ընդդիմությունը դառնա պատճառ, որ ոմն մեկը հայտնվի ամբիոնում և անընդհատ կեղծ օրակարգեր դաշտ շպրտի, որ մարդկանց հոգեկանն ամբողջությամբ խախտի՝ դրան պատրաստ չեմ: Բայց այլ տեսնակյունից էլ եմ նայում հարցին, իսկ ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը չլինի խորհրդարանում: Կլինի հետևյալը, որ իրենք իրենցով կհավաքվեն, Հ1-ի Հայաստանը կներկայացնեն Ազգային Ժողովի ամբիոնից, և շատ մարդիկ, ովքեր որ դեռ ընդդիմության ժամանակ իմանում էին, թե սրանք ինչ սրիկայություններ են անում, ապա այս պարագայում արդեն ոչինչ չեն իմանա ու կապրեն վարդագույն ակնոցներով՝ Հ1-ի Հայաստանում»,- նկատում է վերջինս:

Սոֆյա Հովսեփյանը շեշտում է, որ իրենք այդ վտանգն էլ պիտի հաշվարկեն, հատկապես, որ մանդատները չվերցնելու պարագայում էլ, միևնույն է, խորհրդարանը ձևավորվելու է, ՔՊ-ն բազմաթիվ օրենքներ միևնույն է՝ ընդունելու է:
Մանդատ ստացող ընդդիմադիրներն էլ անընդհատ հարվածի ու ճնշման տակ են լինելու, նրանց անընդհատ մեղադրելու են, հետևաբար պետք չի շտապեցնել ու հրահրել ընդդիմությանը՝ դեռ ժամանակ կա ու պետք է թույլ տալ անշտապ ու հավասարակշիռ որոշում կայացնելու:

«Եթե ձեր ձայնը տվել եք այդ ընդդիմադիր ուժին, ուրեմն արժանի համարել եք, ուրեմն մի հայհոյեք, մի ասեք, որ ձայն եմ տվել, ուրեմն պարտավոր ես անել այսպես, ընդդիմության աջակիցներին խորհուրդ եմ տալիս նման կտրուկ ու շտապեցնող քաղաքականությամբ չտանել որոշումների արագ ընդունման: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»,-եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միացյալ Նահանգները սպառում է իր ռազմական հնարավորությունները

Միացյալ Նահանգները սպառում է իր ռազմական հնարավորությունները Thu, 23 Jul 2026 19:30:13 +0400 Իրանի դեմ…

21 րոպե ago

Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա համար

Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա համար Thu, 23 Jul 2026 19:15:37 +0400 Դերասանուհի Լուիզա…

35 րոպե ago

Ինչքան գումար են վաստակել նավթի վաճառքից եւ ինչի վրա ծախսել

Ինչքան գումար են վաստակել նավթի վաճառքից եւ ինչի վրա ծախսել Thu, 23 Jul 2026 19:00:05…

51 րոպե ago

Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին

Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին Thu, 23 Jul 2026 18:54:13…

57 րոպե ago

2026 թվականի յոթ ամիսների ընթացքում 30 զինվոր է մահացել

2026 թվականի յոթ ամիսների ընթացքում 30 զինվոր է մահացել Thu, 23 Jul 2026 18:46:28 +0400…

1 ժամ ago

Նարեկը նախկին չէ և ոչ էլ թալանչի

Նարեկը նախկին չէ և ոչ էլ թալանչի Thu, 23 Jul 2026 18:45:43 +0400 Նարեկ Կարապետյանը…

1 ժամ ago