«Հրապարակ»․ Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է

«Հրապարակ»․ Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է

Wed, 10 Jun 2026 08:00:37 +0400


Փորձեցինք ԿԸՀ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե, օրինակ, Սոթքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հրապարակել էր ընտրողների թվերը` ըստ ընտրատեղամասերի։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում (20/56 ընտրատարածք) ընտրելու իրավունք ուներ 695 ընտրող, ԿԸՀ տվյալների համաձայն՝ այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 1183-ը, որից 517-ը՝ ընտրողների հիմնական ցուցակից։ Մնացած 666-ը զինվորների ու նույն օրը դատական կարգով ընտրական իրավունք ստացած ընտրողների թիվն է։

Ընդ որում, Գեղարքունիքի մարզում ընտրական իրավունք ստանալու համար դատարան դիմել է ընդամենը 4 անձ։ Իսկ քվեարկության արդյունքները Սոթքում բաշխվել են այսպես. «Ռեֆորմիստներ»-ի օգտին քվեարկել է 1 անձ, «Բոլորին դեմ եմ»՝ 15, «Ուժեղ Հայաստան»՝ 177, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 4, «Նոր ուժ»՝ 19, «Միասնության թեւեր»՝ 13, «Բարգավաճ Հայաստան»՝ 73, ԱԺԲ՝ 4, Քոչարի ազգային վերածնունդ եւ զարթոնք կուսակցություն՝ 3, ՀԱԿ՝ 1, «Հանրապետություն»՝ 3, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 1, «Ժողովրդավարական համախմբում»՝ 2, ԴՕԿ՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 115, «Հանուն հանրապետության»՝ 5, ԼՀԿ՝ 7։ Այս ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 718 քվե։ Այսինքն՝ 447-ն ընտրել է մյուս 17 ուժերին, անվավեր է եղել 19 քվեաթերթիկ։ Նշանակում է՝ եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն այս ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր` ստանալով հազիվ 10-20 ձայն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խոսել են Բրեդ Փիթի վիճակի մասին

Խոսել են Բրեդ Փիթի վիճակի մասին Sun, 04 Oct 2026 18:30:40 +0400 Դերասան Բրեդ Փիթը…

5 րոպե ago

«Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին

«Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Sun, 04 Oct 2026…

17 րոպե ago

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Sun, 04 Oct 2026…

36 րոպե ago

Շաքին ցույց տվեց, որ ՀՀ անվտանգության մակարդակը զրոյական է

Շաքին ցույց տվեց, որ ՀՀ անվտանգության մակարդակը զրոյական է Sun, 04 Oct 2026 17:45:13 +0400…

51 րոպե ago

Ադրբեջանում նորակառույց շենքի փլուզման հետևանքով զոհ կա

Ադրբեջանում նորակառույց շենքի փլուզման հետևանքով զոհ կա Sun, 04 Oct 2026 17:30:11 +0400 Ադրբեջանի Սուրախանի…

1 ժամ ago

Oդի ջերմաստիճանը կնվազի

Oդի ջերմաստիճանը կնվազի Sun, 04 Oct 2026 17:15:28 +0400 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերն…

1 ժամ ago